Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԹԻՐԱԽ
«թիրախ, նպատակակետ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. tīr
«կրակոց, նետ»
Փոխառութիւն իրանական աղբիւրից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 186
ԹՈԹՈՎ
«թոթով, թլվատ»
Ստուգաբանություն (բնաձայն)
Կրկնավոր պատկերավոր կազմություն։ Աճառյանը (ՀԱԲ 2, 193) որպես բնիկ հնդեւրոպական միացնում է թոթվել բայի արմատի հետ եւ բխեցնում *(s)teu- «բարձրաձայն գովել, օրհներգել» արմատից, որ անհավանական է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թոթովախօս,
թոթովախօսութիւն,
թոթովել,
թոթովութիւն,
թոթովատ
Մատենագիտություն
ՀԱԲ 193
ԹՈՐ
II
«թուրինջխոտ, պատրինջ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
կապ ունենա հնդեւրոպական *(s)ter-n բուսանվանական արմատի հետ:
ԹՈՒԶ
(-ոյ, ուչ՝ -ի, -ից)
«թուզ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ միջերկրածովյան կամ փոքրասիական աղբյուր *tugho-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թզենի,
թզաբեր,
թզենապատ,
թզկերուկ,
թզորակ,
մոլաթուզ,
ժանտաթզենի,
մոլաթզենի,
ադամաթուզ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σῦκον
բեովտ. τὔκον
լատ.
fīcus
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 202;
Ջահ. ՀԼՊ 466
ԹՈՒՄԲ
«պատնեշ, ամբարտակ, պարիսպ, նավեզերք, բլրակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tēu-
«ուռչել»
(անմիջական նախաձեւ՝ *tumbho-)
հ.-ե. արմատ՝ *tu-
«ուռչել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բմբաձեւ,
բմբել,
բմբիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τύμβος
«գերեզմանաբլուր, հողաբլումբ, դամբան»
լատ.
tumulus
«բլումբ, հողաբլումբ, գերեզմանաբլուր, դամբարան»
հ. շվեդ.
pumi
հ. վ. գ.
dūma
«բութ մատ»
մ. իռլ.
tom
«բլուր, թումբ, քուփ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 206;
Ջահ. ՀԼՊ 154
Թ(Ր)ՊՏԱԼ
(թըպտալ)
«թպրտալ»
Ստուգաբանություն (բնաձայն)
կապ ունի թիռ արմատի հետ, եթե ինքնուրույն պատկերավոր-բնաձայնական տիպի կրկնավոր կազմություն չէ
ԺԱՄԱՃԱՃԵԼ
«դիպախոսել»
(ԲՀ)
Ստուգաբանություն ()
փոխանակ «դիպախոսել»-ու, որ հաստատվում է այլ ձեռագրերի «պատշաճախոսել» մեկնությամբ (հմմտ. ԲՀ, 374), այսպիսով, ժամաճաճել-ը բաղկացած է ժամ(ա) եւ ճահել բաղադրիչներից
ԺԱՅԹ
«խայթուած տեղի ուռուցք»
Ստուգաբանություն (բնաձայն)
Թերեւս սրանից են -տ- աճականով կազմուած ժայթքել (ժայտքել), ժայթքումն ձեւերը: Թերեւս բնաձայն-պատկերաւոր կազմութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժայթքել,
ժայտքել,
ժայթքումն
ԺԺՄԱԿ
(ժժմակ, ժժակ, ժժմունք, ժժմանք, ժժմունք)
«միջատ(ներ)»
Ստուգաբանություն (բնաձայն)
Պատկերավոր-բնաձայնական կազմություն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 229
ԺԻԺԻ
«մորեխազգի մի միջատ, ճպուռ»
Ստուգաբանություն (բնաձայն)
Պատկերավոր-բնաձայնական կազմություն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 230
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։