Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 545 բառահոդված (էջ 21/55)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 318, սյունակ 1 Էջ 318
ԽԱՌՈՒՂ (խարուխ, խառուկ) «խորշակահար»
Ստուգաբանություն (անստույգ)
որի բուն ձեւը եւ բուն իմաստը չեն ճշտված
Էջ 319, սյունակ 1 Էջ 319
ԽԱՐԱԶԱՆ (-ի, -աց) «խարազան, մտրակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. *xarāzan «էշ քշող»
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարազանահարված, խարազանել
Մատենագիտություն
H. AG 158; Աճ. ՀԱԲ 340
Էջ 319, սյունակ 1 Էջ 319
ԽԱՐԱՀԱՐ (խադահար) «մի տեսակ բույս (խոտ)՝ արեւամայր (արեգական մայր)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
-հար-ը թերեւս հայերեն բաղադրիչն է, բայց այս դեպքում ի՞նչ է խադ/ր-
Էջ 319, սյունակ 1 Էջ 319
ԽԱՐԱՃ «հարկ, գլխահարկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. harāj
Մատենագիտություն
H. AG 268; Աճ. ՀԱԲ 341
Տե՛ս նաեւ
Էջ 319, սյունակ 1 Էջ 319
ԽԱՐԱՄԱՆ(Ի) (խարամայնի, հարամանի) ««դեւ, սատանա, չար օձ» (հրամանի «դաժան»)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. harmanā «օձ»
իմաստի հետագա ընդլայնմամբ՝ իրան. Ahr(a)man-ի հետ զուգակցվելով
Մատենագիտություն
H. AG 26; Աճ. ՀԱԲ 341
Էջ 321, սյունակ 1 Էջ 321
ԽԱՐԽԱԼԵԼ (խարխարել, խարխլել, խարխիլ) (խարխուլ (խարխուր) «խարխուլ») «խարխլել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «պտտելով շարժել, ցատկել» (անմիջական նախաձեւ՝ *khr- (*khor-, *khər-)) *k/kh անցումով
թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *khr- (*khor-, *khər-) *k/kh անցումով *(s)ker- «պտտելով շարժել, ցատկել» արմատից։ Ինչպիսի՞ն է հարաբերութիւնը ուրարտ. harharšu «քանդել» բայաձեւի հետ։ Եթե ճիշտ է խար արմատի հնդեւրոպական ծագման վարկածը, ապա ուրարտ. բառը փոխառութիւն է հայերենից, մանաւանդ որ ունի -š- բայական տարրը, այլապես թերեւս գործ ունենք ուրարտերենից փոխառեալ ձեւի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարխալանք, խարխարիչ, խարխարումն, խարխարուն, անխարխար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kiráti
««ցանում է, շաղ է տալիս. գցում է, շպրտում է»»
հուն.
σκαίρω
««ցատկել, ցատկոտել»»
Էջ 322, սյունակ 1 Էջ 322
ԽԱՐՀԱՆ «արոտատեղ, խոտհարք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Բաղադրութիւն խար «անասնակեր» եւ հան(ել) բաղադրիչներից (ոչ «արուարձան»):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խար, հանել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 346; Մալխ. ՀԲԲ 250
Էջ 322, սյունակ 1 Էջ 322
ԽԱՐՃ «ծախս, հարկ, խարաջ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. xarj
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարճել
Մատենագիտություն
Ղազ.-Ավ. ՄՀԲ 332
Տե՛ս նաեւ
Էջ 325, սյունակ 1 Էջ 325
ԽԱՓՉՈՒՐ (փախչուր, ղփչուր, ղափչուն < *ղափչուն) «ոչխարահարկ»
Էջ 325, սյունակ 1 Էջ 325
ԽԵԹ (խէթ) (խեթալ) «խեթ, խժոռ (խեթել «խփել, խթել, հրել»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *s(k)h(i)ai-d/t- «խփել, հրել» (անմիջական նախաձեւ՝ *khet-) այլ ձայնավորմամբ
Արմատի կողքին (այլ ձայնավորմամբ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խեթահար, խեթի, խեթումն, առխեթել, խեթկել, խեթկիչ, խեթկումն, անխեթկելի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 355
Տե՛ս նաեւ