Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՃԱՂԱԳ
(ճեղագ, ճագագ, ճարգագ)
«մացառապատ անտառ, մացառուտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
որտեղից նաեւ վրաց. čalaki «գետափնյա մացառուտ, եգիպտացորենի հարդ»։ Աճառյանը, (ՀԱԲ 3, 178) նախնական է համարում կովկասյան ձեւերը, բայց որոնց ձեւը (-ak-ով) ակնհայտորեն իրանական է, եւ կան քրդական համապատասխան ձեւեր։
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
čalaki
«գետափնյա մացառուտ, եգիպտացորենի հարդ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 178
ՃԱՏԿԵԼ
«հնարել»
(ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
սխալագրություն՝ փոխանակ ճարակել «հնարել»
ՃԽԱՆ
«մի ջրաբոյս՝ ulva»
(բուսաբանական)
Ստուգաբանություն (անստույգ)
կապուած է ճախ բառի հետ
Տե՛ս նաեւ
ՃՈԽ
(-ի, -ի-ա)
«հարուստ, փարթամ, լիքը, ճոխ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճոխութիւն,
ճոխանալ,
ճոխաբան,
շքեղաճոխ,
ճոխափառ,
ճոխալ
ՄԱԳԻՍՏՐՈՍ
(-ի-ա)
(մաքիստրոս, մագիստոսրիանոս, մագեստրիանոս, մագիստրիոն, մագիստրինոս)
«հունական իշխանական մի տիտղոս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. μάγιστρος
փոխատու լեզու՝ լատ. magister
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մագիստրութիւն,
մագիստրոսութիւն
Մատենագիտություն
H. AG 362;
Աճ. ՀԱԲ 220
Տե՛ս նաեւ
ՄԱԽ
«նախանձ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *makh-
«միջոց, կարողանալ»
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *makh- «միջոց, կարողանալ» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մախալ,
մախել,
մախողական,
մախայորդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
μήχος
«միջոց»
լիտվ.
mokė́ti
«կարողանալ, հասկանալ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 179
ՄԱՀ
(-ու, -ուան, -ուամբ, -ունք, -ուանց)
«մահ, վախճան, կոտորած, սպանդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Իրանական փոխառություն է, չնայած համապատասխան իրանական ձեւը չի հավաստվում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մահածին,
մահաբեր,
մահաշունչ,
մահկանացու,
մահապարտ,
խեղդամահ,
վաղամահուկ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 181
ՄԱՄՀԻՐ
(մա(ն)ձիր)
«խանգարված»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. munazir
«մրցակից»
ՄԱՆՁՐԻԼ
(բ. մնձրիլ)
«այրվել, մրկվել, խանձվել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՄԱՌ
III
«խոշ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Սխալ գրություն՝ փոխանակ խոշ-ի։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։