Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 1599 բառահոդված (էջ 21/160)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 117, սյունակ 1 Էջ 117
ԲԱՆՋԱՐ (-ոյ, ուլ՝ -ի, -ից, -աց) «կանաչեղէն, ուտելի խոտաբոյս (ուլ՝ ձկնդեղ, բազուկ)»
Ստուգաբանություն (անստույգ)
Հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *bhendh- «կապել» արմատի հետ: Թրք. panjar, վրաց. banjar եւ այլ նման բառերը Աճառյանը (ՀԱԲ 1, 409) համարում է հայերենից փոխառյալ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բանջարիկ, բանջարեղեն, բանջարաճաշակ, բանջարակեր, բանջարաճաշակութիւն, բանջարանոց
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 409
Էջ 118, սյունակ 1 Էջ 118
ԲԱՇԽԻՇ «նվեր, ընծա, պարգեւ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. baxšišn
փոխատու լեզու՝ պ. baxšiš
Փոխառութիւն՝ մ. պ. baxšišn, պ. baxšiš:
Մատենագիտություն
H. AG 118; Աճ. ՀԱԲ 412
Տե՛ս նաեւ
Էջ 118, սյունակ 1 Էջ 118
ԲԱՇԿՈՒԼ «մի թռչուն»
Ստուգաբանություն ()
Ուղղելի է բալկուլ, որ կա Լոռու բարբառում:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 412
Էջ 118, սյունակ 1 Էջ 118
ԲԱՌՆԱԼ (կտր. բարձի) «բարձրացնել, վրան առնել, ջնջել, վերացնել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhergh- «բարձր» (անմիջական նախաձեւ՝ *bhrg'h-na-)
Բնիկ հնդեւրոպական՝ *bhrg'h-na-` *bhrg'h-, *bherg'h- «բարձր» արմատից: հմմտ. բարձ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բառնալիք, ամբառնալ, դժուարամբառնալի, համբառնալ, բարձումն, բարձիչ, բարձուցանել, բարձակրել, բարձիթողի, բեռնաբարձ, մանկաբարձ, ամբարձի, հոգաբարձու, ամբարձ, ամբարձումն, վերամբարձ, համբարձումն, բնաբարձ, գերամբարձ
Մատենագիտություն
H. AG 428; Աճ. ՀԱԲ 414
Տե՛ս նաեւ
Էջ 119, սյունակ 1 Էջ 119
ԲԱՍԻԼԻԿ (բարսիլիկ) «զարկերակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. βασιλικός
թերեւս արաբերենի միջնորդությամբ (>արաբ.°)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 415
Էջ 119, սյունակ 1 Էջ 119
ԲԱՍԻԼԻՍԿՈՍ (բասիղիսկոս) «արքայիկ օձ, քարբ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. βασιλίσκος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 415
Էջ 119, սյունակ 1 Էջ 119
ԲԱՍԻՐ «պարսավելի, անարգելի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. bəsir
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բասրիլ, բասրել, բասրելի, բասրանք, բասրական, անբասիր
Մատենագիտություն
H. AG 301; Աճ. ՀԱԲ 416
Էջ 122, սյունակ 1 Էջ 122
ԲԱՐՈՒՆԱԿ «խաղողի որթի պտղաբեր ճյուղ, ծառի ճյուղ, սարբինա, խենղակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Հավանաբար կազմված է բար «պտուղ» (հմմտ. բրբ. բարատու, բարել, բարելի, բարեղեն, բարոտ, բարաբավ, որոնց մեջ բար-ն ունի այդ իմաստը) եւ ունակ բաղադրիչներից։ Աճառյանը (ՀԱԲ 1, 420) կարծում է, որ «ոսկեդարյան» շրջանում բարունակ կազմություն չպետք է լինի, բայց այդպիսի խիստ հակադրությունը կասկածելի է, ինչպես ցույց է տվել Վ. Առաքելյանը (ՊԲՀ 1971, 1, 255-272)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 420; ՊԲՀ 255-272
Էջ 122, սյունակ 1 Էջ 122
ԲԱՐՈՒՐ (պարուր) «պատրվակ, կեղծ պատճառ, պատճառ, առիթ, ամբաստանություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bher- «բերել, տանել» (անմիջական նախաձեւ՝ *bherð-ro-)
Քիչ հավանական է բնիկ հնդեւրոպական ծագումը *bherð-ro- (*bher-) «բերել, տանել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բարել, բարուրիլ, բարրանք, բարուրանք, բարրելի, անստիպաբարուր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ.
brith
«ծնունդ, դատողություն»
մ. իռլ.
fert
«արարք պլան, ծնունդ»
հ. իռլ.
brāth
«դատ»
կիմր.
brawd
«դատողություն»
բրետ.
breut
«պաշտպանողական ճառ, պաշտպանություն»
Էջ 123, սյունակ 1 Էջ 123
ԲԱՒԱՆԴԱԿ (բովանդակ, մ. հայ. բաւրնդակ) «ամբողջ, համայն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. bavandak
փոխատու լեզու՝ մ. պ. bovandak
իրանական աղբյուրից.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բովանդակել, բովանդակութիւն, անբովանդակ, անբովանդակական, բաւանդակութիւն, անբաւանդակելի
Մատենագիտություն
H. IF Anz. 36; Աճ. ՀԱԲ 433