Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 394 բառահոդված (էջ 21/40)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 368, սյունակ 1 Էջ 368
ԾՈՒՌ (-ոյ) «ծուռ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'ers- «պտտել, ծռել» (անմիջական նախաձեւ՝ *g'orsos-)
որտեղից նաեւ ծուռ, ծառայ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծռել, ծռութիւն, ծռութիք, ծռավիզ, ծուռումուռ, ծամածուռ, ծամածռել, ծեքածուռ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
γέρρον
«հյուսված վահան»
մ. վ. գ.
kerren
«շուռ տալ, դարձնել»
Մատենագիտություն
Pok. IEW 392; H. AG 457; Աճ. ՀԱԲ 474
Էջ 371, սյունակ 1 Էջ 371
ԿԱԹ II «պղինձ» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
կաթսայ բառի կրճատ ձեւը՝ դարձած գիտաբառ։
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 383
Էջ 373, սյունակ 1 Էջ 373
ԿԱԼՈՒԼ (-կալել, ուշ՝ կալնուլ, կալլուլ) «բռնել-կալել, հրամ. կա՛լ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, թեքել, կորանալ, կամար կազմել» (անմիջական նախաձեւ՝ *gu̯ol-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կալանք, կալական, կալանաւոր, ակնկալել, ակնկալութիւն, ոխակալ, ձերբակալ, ժուժկալ, խնամակալ, բռնակալ, երախակալ, ինքնակալ, թագակալ, գործակալ, դարանակալ, դիմակալ, ետեղակալ, ընկալուշ, ուշակալ, կալուածագիր, կալուածատէր, կալուածատիրական, ընկալագիր, թերթակալ, հերակալ, մոմակալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἐγγυαλίζω
«հանձնել, ընձեռել»
լատ.
vola
«ձեռքի ափ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 484; Pok. IEW 397
Էջ 375, սյունակ 1 Էջ 375
ԿԱՂ II «կոճղէզ, գնդարմատ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gel- «գնդ(վ)ել, գունդ, կլոր բան» (անմիջական նախաձեւ՝ *gol-)
Բնիկ հնդեւրոպական` *gol-` *gel- «գնդ(վ)ել, գունդ, կլոր բան» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաղաբոյս
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
gula
«գունդ, գնդակ»
լատ.
galla
«գխտոր»
հոլ.
kal
«կորիզ (խնձորի, տանձի)»
Էջ 381, սյունակ 1 Էջ 381
ԿԱՆԴԱՐԱՅ «կամուրջ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. qantara
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 512
Էջ 383, սյունակ 1 Էջ 383
ԿԱՆՄԿԵՐ «հանգիստ, հանդարտ (°)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստոյգ բառ:
Էջ 384, սյունակ 1 Էջ 384
ԿԱՊԱՐՃ (ուշ՝ -ի, -ից, -աց) ««կապարճ, նետաման» (նաեւ «կապիճ»°)»
Ստուգաբանություն (փոխառություն)
հավանաբար իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված: վրաց. kaparči (kaparča) բառը թերեւս անմիջապես իրանական աղբյուրից է, թեեւ Աճառյանը (ՀԱԲ 2, 523) համարում է հայերենից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կապարճակիր, կապարճադարձոյց, կապարճել, աղեղնակապարճ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
kaparči (kaparča)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 523
Էջ 385, սյունակ 1 Էջ 385
ԿԱՊՊԱԹԱ (կապպաթանի) «սալահատակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. γαββαθα
Եբրայերեն բառ հայերեն տառադարձությամբ՝ առնված հունարենի միջնորդությամբ՝ γαββαθα
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 527
Էջ 387, սյունակ 1 Էջ 387
ԿԱՍԵԼ (-իլ) «հետ կանգնել, դադարել»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *kak-
փոխատու լեզու՝ իրանական *kas «փոքրացնել, նվազեցնել»
Կասկածելի են համարում Հյուբշմանը (AG 12) եւ Աճառյանը (ՀԱԲ 531-532). սակայն հմմտ. ավելի նոր` Bailey, DKS 57:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կասեցուցիչ, կասումն, անկասելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
kasu
«փոքր, չնչին»
պ.
kastan
«փոքրացնել, նվազեցնել, պակասեցնել»
Մատենագիտություն
AG 12; ՀԱԲ 531-532; Bailey, DKS 57
Տե՛ս նաեւ
Էջ 387, սյունակ 1 Էջ 387
ԿԱՍԻԱ(Յ) (-ի) (կասիա(յ), կասիաս) «դարիճենիկ, դարչին»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κασία
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 532