Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«գի» որոնման արդյունք՝ 783 բառահոդված
· Էջ 21 / 79
ԴԱՀԱՆԱԿ
(դահակն)
«թանկագին քար՝ հասպիս, մալախիտ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. dahāna (dah(a)na)
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դահանեկայ
Մատենագիտություն
H. AG 133;
Աճ. ՀԱԲ 614
ԴԱՄ
II
«երգի ձայնակցություն»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. dam
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 617
ԴԱՆԱԿ
(-ի, -աց)
«կտրելու գործիք, դանակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *dānak
իրանական աղբյուրից՝ *dānak < *dāna-ka- (հնդեւրոպական *dā- «բաժանել, կտրել»)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դանակագիտ
Մատենագիտություն
Периханян, МЭСДЯ 68
Տե՛ս նաեւ
ԴԱՆԴԱՂ
««ծանրաշարժ, թուլամորթ» (բրբ. «անխելք», բրբ. դանդալ «ապուշ»)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dhandh-
«դանդաղաշարժ, ծոյլ, հիմար, տխմար»
(անմիջական նախաձեւ՝ *dhandhǝlo-)
հեղինակի վերականգնմամբ
արմատից (հեղինակի վերականգնմամբ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դանդաղիմ,
դանդաղագին,
դանդաղագոյն,
դանդաղական,
դանդաղամած,
դանդաղկոտ,
դանդաղաշարժ,
դանդաղաքայլ,
դանդաղկոտութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ. (պալի)
dhandha «հիմար, տխմար, դանդաղաշարժ, ծոյլ»
ԴԱՆԻՇՄԱՆ
«մահմեդական գիտնական»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. dānišmand
«գիտնական»
իրանական աղբիւրից` dānišmand
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 622
ԴԱՆԿԱՅ
(գանքա)
«մի տեսակ թանկագին քար»
Անստույգ
Անստոյգ բառ: Ծագումն անհայտ է
ԴԱՇՆ
(-ին, -ինք, -անց)
«դաշինք, համաձայնություն, ներդաշնակություն, մեղմություն, պահպանակ, սաղավարտ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *dašn
փոխառություն իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դաշնակ,
դաշնաւոր,
դաշնագիր,
դաշնակից,
դաշնակապէս,
դաշնակայուր,
դաշնակել,
դաշնակումն,
ներդաշնակ,
դաշնակ,
դաշնամուր,
դաշնակահար,
դաշնակցութիւն,
դաշնակցել,
դաշնագիր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 622
ԴԱՌՆ
«դառը, լեղի, դառնիճ (բույս), դժնդակ, անտանելի»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhergh-
«բուսանվանական հիմք»
(անմիջական նախաձեւ՝ *dhrghno-)
բուսանվանական հիմքից (*dhrghno- > դառն, եթե նախնական իմաստը բուսանվանական է): Ավելի քիչ հավանական է Լիդենի ստուգաբանությունը, որով դառն-ը կապվում է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դառնանալ,
դառնացուցանել,
դառնացուցիչ,
դառնութիւն,
դառնենի,
դառնապէս,
դառնաշունչ,
դառնադառն,
դառնահոգի,
դառնաբեր,
դառնիճ,
խաղողադառն
Զուգաբանություններ այլ լեզուներում
գալլոռոմ.
dragenos «փուշ»
լիտվ.
drignes «բանգի (թունավոր խոտ)»
ռուս.
дерён «հոն»
Մատենագիտություն
Ջահ. None;
Աճ. ՀԱԲ 624
ԴԱՍՏԱԿԵՐՏ
(-ի, -ից, -աց)
«ձեռակերտ շէնք, գիւղ, ագարակ»
Փոխառություն
Աղբյուր՝ հ. պ. dastakrta
իրանական աղբիւրից
Մատենագիտություն
H. AG 135;
Աճ. ՀԱԲ 627;
Ջահ. ՀԼՊ 522
ԴԱՏԱՍՏԱՆ
(-ի, -աց)
«դատ, դատապարտություն, դատավճիռ, դատարան»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական dātastān
հմմտ. մ. պ. dātastān, պ. dādistān
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դատաստանական,
դատաստանագիրք,
դատաստանաւոր,
դատաստանոց
Մատենագիտություն
H. AG 136;
Աճ. ՀԱԲ 630
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։