Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 871 բառահոդված (էջ 21/88)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 190, սյունակ 1 Էջ 190
ԴԱՓՆԻ (դաբնի, դափնե, դափնիդ, դաբնիդ, դաբնիա, դափնիղայ, դաբնիդեայ, դափնիտեայ) «դափնի, սարդենի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. δάφνη
փոխատու լեզու՝ հուն. δάφνος
փոխատու լեզու՝ հուն. δαφνίς, -ίδος
Փոխառութիւն՝ հուն. δάφνη, δάφνος, δαφνίς, -ίδος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դաբնեայ, դափնեվարդ
Մատենագիտություն
H. AG 345; Աճ. ՀԱԲ 643
Էջ 190, սյունակ 1 Էջ 190
ԴԱՓՈՒՆ (դափող) ««մահիճ, պատգարակ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 190, սյունակ 1 Էջ 190
ԴԱՓՐ (դաբր, տափր, տարբ) «դոփյուն, հոդի փորում եղունգներով»
Ստուգաբանություն (բնաձայն)
Եթե բուն ձեւը տափր-ն է, ապա այն կարող է կապված լինել տոփել բայի հետ որպէս ձայնդարձային ձեւ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայերեն
դոփել
Էջ 190, սյունակ 1 Էջ 190
ԴԳՈՒՌՆ (դիուռն) «պնակ, ափսե»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dheguh- «այրել»
Հնարավո՞ր է արդյոք բառի բնիկ հնդեւրոպական ծագումը *dheguh- «այրել» արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
fōculum
«թավա»
Էջ 190, սյունակ 1 Էջ 190
ԴԴԱՓԱԼ «թագուհի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրաց. dedopali
Փոխառութիւն՝ վրաց. dedopali
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 643
Տե՛ս նաեւ
Էջ 191, սյունակ 1 Էջ 191
ԴԵԳԵՐ «ժամանակ անցկացնելը, հապաղում, դանդաղում», նոր՝ «թափառում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dheu- «պտտվել, ցրիվ գալ» (անմիջական նախաձեւ՝ *dheu-er-)
որի համար վերականգնվում է «պտտվել, ցրիվ գալ» իմաստը։ Այդ նույն արմատից է համարվում դեդեւիլ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դեգերանք, դեգերումն, դեգերել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
α-θυρω
«խաղալ, զվարճանալ»
Տե՛ս նաեւ
Էջ 192, սյունակ 1 Էջ 192
ԴԵՂ I (-ոյ, -աւք, ուշ՝ նաեւ -ի, -ից) «(կանաչ, դալար) խոտ, դեղաբույս, բուժախոտ, դեղ, դարման, թույն, կախարդանք, մարմինն օծելու անուշահոտ յուղ, աչքի ծարիր, թանաք, արեբ, կպչան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dhel- «ծաղկել, կանաչել»
Այստեղից է նաեւ դեղին գույնանունը: *dhel- «ծաղկել, կանաչել» արմատից՝ *dhal- ձեւի կողքին, որից դալար
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դեղատու, դեղել, դեղագիտութիւն, դեղագործ, դեղոց, դեղախոյնկ, դեղահունդ, դեղաբուխ, դեղուն, անդեղեայ, անդեղայ, անթեղայ, մաղձադեղ, մկնդեղ, սեւադեղ, դառնադեղ, թմրադեղ, կապնդեղ, հացադեղ, խաշնդեղ, ծակնդեղ, դեղագիր, դեղատոմս, դեղատուն, դեղավաճառ, դեղատուփ, դեղափոշի, դեղին
Տե՛ս նաեւ
Էջ 194, սյունակ 1 Էջ 194
ԴԵՍՊՈՏԻԿՈՆ «անսահմանափակ իշխանութիւն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. δεσποτικόν
Փոխառութիւն հունարենից։
Մատենագիտություն
H. AG 140; Աճ. ՀԱԲ 654
Էջ 195, սյունակ 1 Էջ 195
ԴԵՒ (*դէ, դիւ, դիւաց) «բարի ոգի, հրեշտակ, չար ոգի սատանա, կուռք (°)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական dēv
փոխատու լեզու՝ ավ. daēva
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիւաբուխ, դիւագին, դիւախանգարել, դիւակամ, դիւահար, դիւափոփոխ, դիւացամոլ, դիւամոլ, դիւանալ, դիւապաշտ, դիւապետ, դիւատուր, անդեւ, չարադեւ, բազմադեւ, դեւապետ
Մատենագիտություն
H. AG 140; Աճ. ՀԱԲ 658
Էջ 197, սյունակ 1 Էջ 197
ԴԺՆԻԿ (-ի) «եղջերափուշ, ալաժահրի, եղինջ, վատ, դժնդակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *duž(i)nik
Փոխառություն իրանական աղբյուրից
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
dūžna
«մեղու, խայթոց, կնճիթ»
պ.
dūžīna
«հերյուն, բիզ»
պ.
dižīna
«հերյուն, բիզ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 663