Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Ա(Ղ)Խ
(-ի, -ից)
(ԱԽ)
«փականք, օղակ, կահկարասիք, ունեցվածք, վաճառքի բեռ, ճանապարհորդների բազմություն, ամբոխ, ցեղ, զարմ, ժողովուրդ, մարմնի հոդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. ‘ahl
«ընտանիք, ցեղ մարդիկ»
փոխատու լեզու՝ արաբ. yalaq
«փականք, կողպեք»
Փոխառություն սեմական աղբյուրից։ Անհավանական է բխեցնել խուրիերենից՝ *alla(e)lhi «տիրային» ենթադրական բառից (Դյակոնով)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ա(ղ)խել,
աղխամադխ,
աղխազուր,
ալխազուր,
ա(ղ)խստրոյզ,
աղխատրուզել,
բազմաղխադխ,
աղխաղխակոյտ,
ճարտարաղխ,
ախանտեալ,
ա(ղ)խաղան
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 486
ԱՂՃ
I
«աղտ, կեղտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el-
«փտել, նեխել, հոտել»
(անմիջական նախաձեւ՝ *ldi- կամ *ld-s-)
աղտ բառի տարբերակը՝ *ldi- կամ *ld-s-՝ *el- «փտել, նեխել, հոտել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղճոթիւն,
աղճայեղծ,
աղծապղծութիւն,
աղծել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
oltar
«կեղտի կտոր»
հ. խլ.
ylda
«նեխահոտ»
Տե՛ս նաեւ
ԱՂԿԱՂԿ
(-ի, -աց)
(անկաղկ)
«թշվառ, խեղճ, աղքատ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *elg-
«թշվառ, խեղճ, աղքատ, կարիքավոր»
(անմիջական նախաձեւ՝ *lg-l-)
Կրկնավոր բառ
Կրկնավոր բառ՝ հնդեւրոպական *lg-l- նախաձեւից՝ *elg- «թշվառ, խեղճ, աղքատ, կարիքավոր» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղկաղկիլ,
աղկաղկութիւն,
անկաղկութիւն,
աղկադկուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
elki
«քաղց»
լիտվ.
elgtis
«մուրալ»
լիտվ.
elgeta
«մուրացկան»
Մատենագիտություն
Pok. IEW 310;
Աճ. ՀԱԲ 132
Տե՛ս նաեւ
ԱՂԿԷՊ
«եղինջ»
(բբ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀκαλήφη
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 132
ԱՂԿԻՈ(Վ)Ն
(-ի)
««ծովային մի թռչուն՝ ալկիոն», այլեւ աղկիոնիդաս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀλκυών
Մատենագիտություն
H. AG 340;
Աճ. ՀԱԲ 133
ԱՂԿՐ
«թաղար, ծաղկաման»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
սխալագրություն արկղ բառի
ԱՂԱՄՈՒՐ
««աղաջուր» (ԲՀ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. άλμυρίς
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 134
ԱՂՇԿՈՐԵԼ
(աղշկորել, սխալմամբ՝ աղորկորել)
«ստիպել, բռնադատել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el-
«քշել, շարժ(վ)ել»
Կազմված է աղ արմատից՝ ուշ շրջանի սաստկական -շկ-որ- (հմմտ. խառնշտորել) բաղադրյալ ածանցով (՞)։ աղ-ը թերեւս ծագում է հնդեւրոպական *el- «քշել, շարժ(վ)ել» արմատից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ելանել
հայ.
ելուզանել
հուն.
ελαω
«քշել, շարժել, հալածել, հորդորել»
ԱՂՈՒԻՃԱԿ
«մի բույս՝ եղննահունդ, artemisia santonica»
(բուսաբանություն)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Առանձնացնելի՞ է ճակ-ը։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։