Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 209 / 430
ՀՈՒՆԴՐ
(հունկել «անկորուստ»)
«ընդ կորուստ»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառեր, ծագումն անհայտ է
Մատենագիտություն
ԲՀ None
ՀՈՒՇ
««տխուր» (°)»
Ծագումն անհայտ է
Ծագումն անհայտ է
ՀՈՒՊ
(-ոյ, ուշ` -ի, -ից)
«մոտ, կից, սեղմ, անմիջապես»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ub-
«սեղմել»
Աճառյանը, (ՀԱԲ 3, 124) առանձնացնում է հնից եկող հուպ «մոտ» եւ հուպ «սեղմում, սեղմելը» արմատները եւ երկրորդն է համեմատում հ. հնդկ. ubjάti ձեւի հետ, իսկ առաջինը համեմատում է լատ. sub «տակ, մոտ» բառի հետ, որ ծագում է *sub- ձեւից: Հնարավոր է երկու ձեւերի բաղարկում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հպիլ,
հպաբար,
հպատուր,
հպելիք,
դիւրահուպ,
երկրահուպ,
վաղահուպ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ubjάti «ցած է սեղմում»
լիտվ.
ūbyti «շտապեցնել»
Մատենագիտություն
Աճառյան (ՀԱԲ) 124
ՀՈՒՌՆ
««քղանցք» (°)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ser
«իրար մոտ շարել, կցել»
Եթե հուռն-ը նշանակում է «հյուս», ապա հնարավոր է կապը յեռուլ «ըղդելուզել» արմատի հետ, որ ծագում է հնդեւրոպական *ser «իրար մոտ շարել, կցել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոսկեհուռն,
ոսկեհուռազարդ,
ոսկեհուռակապ,
մարգարտահուռն
Տե՛ս նաեւ
ՀՈՒՐ
(-ոյ, -ք)
«հուր, կրակ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *peuōr-
«կրակ»
(անմիջական նախաձեւ՝ *pur-, *pun-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հրացեալ,
հրագոյն,
հրալից,
հրայթեաց,
հրայթք,
հրձիգ,
հրատ,
հրկեզ,
հրդեհ,
հրազարդ,
հրակերպել,
հրաբխային,
հրահրել,
հրացան,
հրացանաձիգ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πύρ
հ. վ. գ.
fuir, fiur
հ. իսլ.
fūrr «կրակ»
Մատենագիտություն
H. AG 469;
Աճ. ՀԱԲ 125;
Pok. IEW 828
Տե՛ս նաեւ
ՀՈ
««փեսա» (ԲՀ` հոք «փեսայք» կամ «գնացք»)»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ։ Ծագումն անհայտ է։
ՀՌԱՍԱՓ
«մի տեսակ քամի»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ։ Ծագումն անհայտ է։
ՀՐԱԼ
«հուսահատվել»
Ծագումն անհայտ է
Ծագումն անհայտ է։
ՀՐԱԿ
«մի ծաղիկ»
Ծագումն անհայտ է
Ծագումն անհայտ է։
ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
(-ի, -աց)
(հրամատար)
«իշխանավոր, հրամայող, հրամանատար»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական framātār
Աղբյուր՝ պ. framādār
իրանական աղբյուրից՝ հետագայում ձեւափոխված հրաման բառի բաղադրությամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հրամանատարութիւն
Նոր՝
հրամանատարական
հրամանատարական
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։