Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 209 / 919
ԳՈՒՌԱՅ
(գառայ)
«սափրիչ, վարսավիր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κουρεύς
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 597
ԳՈՒՌՆ
«ավազան, տաշտ, գուռ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. gurnā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 597
ԳՈՒՍԱՆ
(-ի, -աց)
«երաժիշտ, թմբկահար կին, կատակերգու, միմոս», նոր՝ «աշուղ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *gōsān
Աղբյուր՝ պրթ. gōsān (gws'n)
Աղբյուր՝ պ. kōsān (kūsān)
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *gōsān։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գուսանական,
գուսանամոլ,
գուսանութիւն,
կատակագուսան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 598;
Գ. Ասատրյան, «Իրան-Նամե» 32-33
ԳՈՒՍԽԱՐՍԽԵԼ
(գուսախարսխել)
«տերեւաթափել»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
ԳՈՒՏԻ
(բրբ. կուտիկ)
«գլխարկ, գդակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *gudik
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *gudik: Հմմտ. նաեւ վրաց. (< իրան.) kudi «գլխարկ, գտակ» (Ջահուկյան):
Զուգաբանություններ այլ լեզուներում
բելուջ.
gud «հագուստ» (իրան. gaud «ծածկել» արմատից)
Մատենագիտություն
Գ. Ասատրյան, «Իրան-Նամե» 42
Տե՛ս նաեւ
ԳՈՒՐԳԱՍԱՐ
«գայլագլուխ»
Փոխառություն
Աղբյուր՝ պարսկերեն gorgsar
Աղբյուր՝ պարսկերեն gurgsar
Վրացական թագավոր Վախթանգի մականունը (Գորգասալ)՝ բուն պարսկերենից (gorgsar, gurgsar) ստացված ձեւ:
ԳՈՒՐԳՈՒՐ
«աղավնանման մի թռչուն՝ դատուն (՞)»
Բնաձայն (՞)
Բնաձայնական կազմություն։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 598
ԳՈՒՐԶ
(բրբ. գուրճ «քարտաշի մուրճ» (՞))
«լախտ, գնդաձյուր մահակ, զենք»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ պ. gurz
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 599
Տե՛ս նաեւ
ԳՈՒՐՇ
«մեծ թմբուկ (՞)»
Անստույգ (՞)
Աղբյուր՝ ասոր. naqūšā
(թերեւս)
«զանգակ, եկեղեցու կոչնակ»
ասոր. naqūšā «զանգակ, եկեղեցու կոչնակ» բառի նկուշ տառադարձության աղավաղումն է:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 599
ԳՁԻՐ
«գայլիկոն, շաղափ»
Անստույգ (թերեւս)
գրիչ բառի աղավաղված (դրափոխված) ձեւ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 599-600
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։