Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«տի» որոնման արդյունք՝ 2894 բառահոդված
· Էջ 208 / 290
ՅՈՒՌԹ
««բերրի, արգավանդ» (ԲՀ՝ ուրթ «լցված»)»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *er-
«բարձրանալ»
պատկանում է հնդեւրոպական ծագման այն բառերի խմբին, որ ծագում են *er- «բարձրանալ» արմատից՝ յորդ, յորձ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
(յ)ուռթանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ուռչ-իլ
հայ.
ուռճ-անալ
Տե՛ս նաեւ
ՅՍՏԱԿ
(յիստակ)
«հստակ, մաքուր, վճիտ, թափանցիկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ai-
«այրել, լուսաւորել»
*-st-ով մի ձեւ
Այս արմատի յստ-ի սկզբնական ձեւը յիստն-է, որի իստ-ը կարող է գալ հնդեւրոպական *ai- «այրել, լուսաւորել» արմատի *-st-ով մի ձեւից: հմմտ. *aisk- «պարզ, հստակ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յստակել,
յստակութիւն,
յստակասպաս,
յստակամիտ,
յստակզրուց,
նստակ
ՅՕՐԱՆՋ
(յաւրանջ, յորանջ, յորոնջ, յորաջ, յորոջ)
«հորանջ, հորանջում»
Բնաձայն (թերեւս)
պատկերաւոր-բնաձայնական կազմութիւն՝ յաւր արմատական ձեւից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յաւրանջել,
յաւրանջտիլ
Ն-
(3-րդ դեմքի ցուցական արմատ)
«3-րդ դեմքի ցուցական արմատ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(e)no
*(e)no արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նա,
ան,
նոյն,
այն,
աւանիկ,
անաւանիկ,
անդ,
անդր,
անդրեն,
անտի,
անդուստ,
անդստին,
անդանաւր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
*ana
ավ.
ana
հուն.
ένη «երեկ չէ առաջին օրը, վաղանց»
գոթ.
jains
լիտվ.
anas
ռուս.
он «նա»
Մատենագիտություն
H. AG 478;
Աճ. ՀԱԲ 416
ՆԱԶ
«հարգանք, պատիւ, պարծանք, նազանք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *nāz
Աղբյուր՝ պ. nāz-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նազել,
նազիլ,
նազաբանել,
նազանք,
նազելի,
գեղեցկանազ,
հրաշանագեղի,
նազամեմ,
նազլամեմ,
հեզանազ
Մատենագիտություն
H. AG 200;
Աճ. ՀԱԲ 417-418
ՆԱԼ
II
«տուրք, հարկ (?)»
Ծագումն անհայտ է (՞)
Անստոյգ բառ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նալպահատու
ՆԱԽԱՏ
«անարգված, անարգանք»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նախատել,
նախատանք,
նախատիչ,
յայտանախատ,
ինքնանախատ
ՆԱԽԱՐԱՐ
(-ի, -աց)
«իշխանական մի աստիճան, իշխան, ավագանի»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *nāfadāra
հմմտ. պրթ. nhwðr, սողդ. nāfdār
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նախարարագունդ,
նախարարակոյտ,
նախարարապետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 420;
Ջահ. ՀԼՊ 535
ՆԱՀԱՏԱԿ
(նախատակ)
«առաջամարտիկ, նահատակ, մարտիրոս, քաջ, կտրիճ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
(բուն աղբիւրը չի հավաստուած)
Աղբյուր՝ մ. պ. tak
(բուն աղբիւրը չի հավաստուած)
«վազք, հարձակում»
իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հավաստուած. -տակ-ի համար հմմտ. մ. պ. tak «վազք, հարձակում»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նահատակել,
նահատակութիւն,
նախա-նահատակական,
նահատակադիր,
նախա-նահատակութիւն
Մատենագիտություն
Olsen, NBA 896;
Bailey, DKS 190
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։