Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված
· Էջ 207 / 552
ԽԱՐՇՈՒԿ
«վայրի մանանեխ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. xaršūq
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 347
ԽԱՐՈՅՐ
«մթին, խրթին, տգեղ»
Փոխառություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *suer-
«սեւ, կեղտագոյն»
(անմիջական նախաձեւ՝ *suir-d)
ածականազուրկ ձեւ
Աղբյուր՝ իրանական *xvār
(թերեւս)
Թերեւս փոխառութիւն իրանական աղբիւրից՝ *xvār (< հնդեւրոպական *suer-), եթե եղել է *suir-d «սեւ, կեղտագոյն» արմատի այսպիսի ածականազուրկ ձեւ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարուրել
ԽԱՐՈՒ
«թշուառ, խեղճ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ավ. xvara-
(թերեւս)
«վերք»
Աղբյուր՝ պ. xār
(թերեւս)
«անարգ, ստոր, թշուառ»
Թերեւս փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած: աւ. xvara-ն նշանակում է «վերք», թեեւ ունի հնդեւրոպական իմաստային այլ կարգի զուգահեռներ. պ. xār «անարգ, ստոր, թշուառ» բառը իմաստով համապատասխանում է, բայց նրա մ. պ. իմաստը համարւում է «թեթեւ»-ը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարուանք,
խարուիլ,
խարուակ,
խրուակ,
խրուատ
Մատենագիտություն
Horn, NE 110;
Barth. AW 1876
ԽԱՐՊԻԶԱԿ
(խարբզակ)
«սեխ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. xarbūzak
Աղբյուր՝ պ. xarbuz(a)
Փոխառություն իրանական աղբյուրից:
Մատենագիտություն
H. AG 159;
Աճ. ՀԱԲ 348
ԽԱՐՏ
(-ի, -ից)
«խարտուք, խարտված մետաղի մանրուք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-d-
«կտրել»
(անմիջական նախաձեւ՝ *khrd- (*kord-, *khərd-))
*k/kh անցմամբ
այս անցման հնարաւորութիւնը հաշւի չեն առել Պետերսոնը (IF 43, 75), Աճառեանը (ՀԱԲ 2, 349) եւ Մայըրհոֆերը (KEWA 1, 304), որոնք խարտել-ի հետ համեմատւող հ. հնդկ. khārdati «կծում է» ձեւը վերցնում են *(s)ker- արմատից առանձին: Աճառեանը (ՀԱԲ 2, 348-349), բխեցնում է սեմական աղբիւրից՝ բերելով ասոր. xrat «հատել, ծակել, քերել, փորել», եբր. xrt «դուր, փորագրիչ», արաբ. xrt «հղկել», harrat «խառատ» զուգահեռները:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարտել,
խարտածոյ,
խարտոց,
խարտուք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
khārdati «կծում է»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 348-349
ԽԱՐՏԱԼ
«մանանեխ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. xardal
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 349
ԽԱՐՏԱՓԻԼԱԿ
(-ի, -աց)
(խարտաւիլակ, խարտաֆիլակ)
«կրոնավոր ձեռնադրվողի աջակից»
(եկեղեցական)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. χαρτοφύλαξ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 349
ԽԱՐՏԵԱՇ
(-ի)
«խարտյաշ, շեկ, դեղնակարմիր»
Անստույգ (հավանաբար)
Հաւանաբար կազմւած է *խարտի- հիմքից՝ -աշ ածանցով։ Կապ ունի՞ արդյոք խարել «այրել, դաղել» արմատի հետ (հմմտ. շէկ- շիկանալ)։ Քիչ հաւանական է կապը գոյնանիշ *ker- արմատի հետ, որ նշանակում է մուգ գոյներ։
Տե՛ս նաեւ
ԽԱՐՏԵԼ
(տպագրված՝ խրատել)
«հանդիմանել (?)»
Անստույգ (՞)
հ.-ե. արմատ՝ *kar-
«նախատել, պատժել»
*k>kh անցումով
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *kar- «նախատել, պատժել» արմատի հետ՝ *k>kh անցումով։
ԽԱՐՏԻՆԱ
««մի բույս» (echinus (?) կամ erinus (?))»
(բուսաբանական)
Փոխառություն (՞)
Փոխառութիւն, բայց բուն աղբիւրը չի հաւաստւած։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։