Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3432 բառահոդված · Էջ 207 / 344
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 456, սյունակ 1 Էջ 456
ՀԵԾԱՆԵԼ (-նուլ) «հեծնել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sed- «նստել» (անմիջական նախաձեւ՝ *sed-s-)
Աճառեանը բացատրում է տ/ծ հերթագայութեամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հեծանելիք, հեծելազաւր, հեծուկ
Նոր՝
հեծանիւ, հեծանւորդ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 75
Էջ 456, սյունակ 1 Էջ 456
ՀԵԾԱՆՈՑ (-ի, -աց) «ատամնաւոր թիաձեւ գիւղատնտեսական գործիք (ցորեն հոսելու)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
կազմուած է հեծան բառից՝ -ոց ածանցով
Տե՛ս նաեւ
Էջ 456, սյունակ 1 Էջ 456
ՀԵՂՁ «հեղձում, խեղդվելը»
Բնիկ հնդեւրոպական
Կապուած է խեղդ արմատի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հեղձնուլ, հեղձամահ, հեղձուցիկ, հեղձուցիչ, ջրահեղձոյց, շնչահեղձոյց, ծովահեղձ
Տե՛ս նաեւ
Էջ 456, սյունակ 1 Էջ 456
ՀԵՂՈՅՍ (-ի, -ից) (հեղիւս) «գամ, բեւեռ, մեխ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հեղուսել, հեղուսումն, հաստահեղոյս
Էջ 456, սյունակ 1 Էջ 456
ՀԵՂՈՒԿ «հակառակութիւն, թշնամութիւն, հակակամութիւն»
Ծագումն անհայտ է
Էջ 457, սյունակ 1 Էջ 457
ՀԵՇՏ (-ի, -ից, -աց) «հաճելի, հաճոյք, հեշտալի, կամաւոր, հեշտ, դիւրին»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. hīštan «հեշտացնել»
հմմտ. մ. պ. hīštan «հեշտացնել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հեշտանալ, հեշտութիւն, հեշտամոլ, բոլորահեշտ, ամենահեշտ, հեշտածին, հեշտոց, դիւրահեշտ
Նոր՝
հեշտամատ, հեշտալոյծ
Էջ 457, սյունակ 1 Էջ 457
ՀԵՇՏՊԱՇՏԱԿ «կամաւոր ծառայող»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
հմմտ. հեշտ եւ պաշտել
Տե՛ս նաեւ
Էջ 457, սյունակ 1 Էջ 457
ՀԵՍՍՈՒԿ (յեսսուկ, յեսմիկ) «ճարճրուկ, ասորեակ (բոյս)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pek- «բուրդ կամ մազ գզել» (անմիջական նախաձեւ՝ *pekmo-)
(ճարճրուկը մազոտ ցողուն ունի)՝ բուսանուանականակազմ -ուկ ածանցով. *pekmo-ի համար հմմտ. պ. pasm «բուրդ»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ. pasm «բուրդ»
Էջ 457, սյունակ 1 Էջ 457
ՀԵՍՍԱՅՔ (հգն.) «(ԲՀ՝ «գործնականք» կամ «իմաստունք»»
Փոխառություն
(տառադարձութիւն)
Էջ 457, սյունակ 1 Էջ 457
ՀԵՏ (-ոյ) (ետ) ««ոտք, հետք, ուղի, օրինակ, նմանութիւն» (զհետ «հետեւից, հետո, հետ, միասին»)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pedo- «ոտք»
արմատից. նոր՝ հետախուզութիւն, հետաքրքրական, հետեւողական, անհետեւանք, անհետեւողական, ետադիմական, ետադիմութիւն եւ այլն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հետակորոյս, հետամուտ, հետամտիկ, հետաքրքիր, հետեւիլ, հետեւակ, հետեւանք, հետի, հետերթու, հետիոտ(ն), որովհետեւ, ոտն(ա)հետ, ետ, ետս, ետոյ, ետքն, ետինք, հետախուզութիւն, հետաքրքրական, հետեւողական, անհետեւանք, անհետեւողական, ետադիմական, ետադիմութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. padá- «քայլ»
ավ. pādəm- «հետք, հետ»
լատ. peda «հետք»
հ. իսլ. fet «քայլ»
խեթ. pedan-
Մատենագիտություն
H. AG 460; Աճ. ՀԱԲ 83; Pok. IEW 791
Տե՛ս նաեւ