Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հայ» որոնման արդյունք՝ 3178 բառահոդված
· Էջ 205 / 318
ՆԻԳ
III
(նիթ)
«թունավոր գազ, թունավոր օդ»
Ծագումն անհայտ է
ՆԻՆՋ
«նինջ»
Ծագումն անհայտ է
Կապ չունի հինդուստ. nīnd «քուն մտնել» բայի հետ, որ հանգում է հնդեւրոպական *meigh-ին (այդտեղից հայ. մէզ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ննջել,
դժուարանինջ,
քաղցրանինջ,
անննջելի,
ննջարան,
ննջասենեակ
Տե՛ս նաեւ
ՆԻՍ
(նուս)
«քամի, փչյուն»
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ: Ծագումն անհայտ է:
ՆԻՏԱԼ
I
«չարիք նյութել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ned-
«թելեր ոլորել, հիւսել»
(անմիջական նախաձեւ՝ *sne-)
արմատից. հմմտ. հայ. նեարդ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
նեարդ
ՆԻՏԱԼ
II
«տկռել, եռալ, վառվել»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: Կապ ունենա հնդեւրոպական *nei- «աշխույժ շարժվել, գրգռված լինել» արմատի հետ:
ՆԻՏԱՆ
«?»
(Մագիստրոսի հանելուկային ոտանավորում)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
ՆԻՐ
«անիսոն»
Ծագումն անհայտ է (՞)
ՆԻՐԵԼ
«նողկալիություն»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
ՆԿԱՏ
I
«նկատում, հայացք, նայել»
Փոխառություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kwei-
«ուշադրություն դարձնել, նկատել»
Աղբյուր՝ իրանական *ni-kata
(թերեւս)
իրանական աղբյուրից՝ *ni-kata (<հնդեւրոպական *kwei- «ուշադրություն դարձնել, նկատել»):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նկատել,
նկատութիւն,
նկատումն,
նկատիչ,
յայտանկատ,
նախանկատ,
աննկատելի
Նոր՝
նկատողութիւն, նկատի առնել
նկատողութիւն, նկատի առնել
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 487
ՆԿԻՐ
(նիր)
««գործ» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։