Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված · Էջ 205 / 454
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 355, սյունակ 1 Էջ 355
ԽՕՆ «սեղան»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. xvān
Աղբյուր՝ պ. xōn
Բաղադրութիւն՝ խօնասէր։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խօնասէր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 433
Տե՛ս նաեւ
Էջ 357, սյունակ 1 Էջ 357
ԾԱԳ (-ի, -աց) (*ծայգ) «ծայր (սկիզբ, վերջ)» (բրբ. «ծլել»)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'ogh- «ցից, սյուն, ճյուղ, թուփ»
*ծայգ ձեւը, որից ծագում են բարբառային շատ ձեւեր, կարող է գալ *g'ēi- «ծլել» ձեւից (*g'əi-gh-՞):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծագել, ծագումն, արեգակնածագ, լուսածագ, լուսածագիլ, հանկարծածագ, բոցածագումն, երագածագ, երկնածագ, ինքնածագ, կորածագ, չորեքծագեան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդեւր. kag «սեպ»
հ. վ. գ. kegil «ցից, սյուն, փայտե մեխ»
լիտվ. žagaras «ճյուղոտ»
լիտվ. žagrė «խոփ»
Մատենագիտություն
Pok. IEW 354
Էջ 357, սյունակ 1 Էջ 357
ԾԱԹԻՐԱՅ «՞»
Փոխառություն
Աղբյուր՝ ասորերեն (՞)
Ըստ ձեւի կարող է ծագել ասորերենից:
Էջ 357, սյունակ 1 Էջ 357
ԾԱԼ (-ոյ) (ծաղ «մի խմորեղեն») «ծալք»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծալել, ծալած, ծալածոյ, ծալումն, անծալ, ծաղաբար
Էջ 357, սյունակ 1 Էջ 357
ԾԱՃԻ «ծիծեռնակ (՞)»
Անստույգ (՞)
Անստոյգ բառ: Ծագումն անյայտ է. թերեւս ծիծառ(ն)-ի բարբառային, փաղաքշական մի ձեւ:
Էջ 357, սյունակ 1 Էջ 357
ԾԱԾՈՒԿ «ծածուկ, գաղտնի, անիմանալի, խորին»
Անստույգ (թերեւս)
Կազմուած է կամ անծանօթ *ծած- արմատից՝ -ուկ վերջածանցով, կամ, թերեւս, կրկնութեամբ՝ ծա-ծուկ (հմմտ. մամուլ, մամուռ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծածկել, ծածկոյթ, ծածկոց, ծածկութիւն, ծածկաբար, ծածկանութ, ծածկապէս, ծածկատես, ծածկելի, ծածկիչ, յարկածածուկ, քողածածուկ, ամրածածուկ, գետնածածկոյթ, գլխածածկել, թեւածածուկ, խրթնածածուկ
Նոր՝
ծածկագիր, ծածկագրութիւն, ծածկալեզու, ծածկանուն
Էջ 357, սյունակ 1 Էջ 357
ԾԱԿ (-ու, ուջ՝ -ի, -աց) «ծակ, անցք»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծակել, ծակախիթ, ծակամուտ, ծակոտ, ծակոտել, ծակոտկեան, ծակտի, որմածակ, վիմածակ, կապծակ, դրաձակ, անծակ, ծակակար, ծական, ծակաչք, ծակիչ, ծակոց, ծակողիկ, ծակուռ, ծակծկել
Էջ 358, սյունակ 1 Էջ 358
ԾԱՂ «ծիծաղ, ծաղր»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *g'el- «պայծառ, զվարթ շողալ» (անմիջական նախաձեւ՝ *g'ol-)
արմատից. հմմտ. հայ. ծաղր, ծիծաղ, հուն. γελάω «ծիծաղել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծաղել, ծաղրու, ծաղբաստ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. ծաղր
հայ. ծիծաղ
հուն. γελάω «ծիծաղել»
Տե՛ս նաեւ
Էջ 358, սյունակ 1 Էջ 358
ԾԱՂԻԿ (-ան, -ոյ, -ի, -աց) «ծաղիկ, ծաղիկ, ծաղկախտ, գինու մաք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'el- «պայծառ, զվարթ շողալ» (անմիջական նախաձեւ՝ *g'ol- (+ -իկ))
արմատից. հմմտ. հուն. γελάω «ծիծաղել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծաղկել, ծաղկաբեր, ծաղկաբուխ, ծաղկալից, ծաղկաձեւ, ծաղկաքաղ, ծաղկեայ, ծաղկոց, ծաղկուտ, անծաղիկ, խնկածաղիկ
Նոր՝
ծաղկաբոյր, ծաղկադարման, ծաղկազարդ, ծաղկահասակ, ծաղկահար, ծաղկակաղամբ, ծաղկաման, ծաղկանման, ծաղկենկար, ծաղկեփունջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. γελάω «ծիծաղել»
Մատենագիտություն
Pok. IEW 366; Ջահ. ՀԼՊ 125
Տե՛ս նաեւ
Էջ 358, սյունակ 1 Էջ 358
ԾԱՂՐ (-ղու, ուշ՝ -ղեր) «ծիծաղ, ուրախություն, ծաղր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'el- «պայծառ, զվարթ շողալ» (անմիջական նախաձեւ՝ *g'ōl-ōr-)
հմմտ. հայ. ծաղ, հուն. γελάω «ծիծաղել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծաղրել, ծաղրալից, ծաղրախառն, ծաղրածու, ծաղրական, ծաղրասեր, ծաղրերես, քաղցրածաղր
Նոր՝
ծաղրանկար, ծաղրանկարիչ, ծաղրաթերթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. ծաղ
հուն. γελάω «ծիծաղել»
Մատենագիտություն
Pok. IEW 366; Ջահ. ՀԼՊ 125