Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հայ» որոնման արդյունք՝ 3178 բառահոդված
· Էջ 203 / 318
ՆԱԹԻ
(անաթի, նօթի, անօթի)
«քաղցած, անօթի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *nag-
(անմիջական նախաձեւ՝ *nagh-ti-)
հայ-հունական զուգաբանութիւն
(հայ-հունական զուգաբանութիւն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
(ա)նաթութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
νήφω «զգաստ լինել»
Մատենագիտություն
Pok. IEW 754
ՆԱԹՃԵԼ
«հիմնել, հայթայթել, հորինել տեղեկացնել, աւետել»
Անստույգ (թերեւս)
թերեւս *նաւթիճ հիմքից, որի նաւթ-ը կարող է կազմուած լինել նիւթ բառի նման (նի+հիւթ, վերջինս էլ՝ *sipto-` *sep-ից) *sap-ից՝ *sapt > նաւթ։
ՆԱԻՐԱ
«սապտուկ, ձիւնածաղկի արմատ»
Ծագումն անհայտ է
ՆԱՔՈՐ
«վիշտ»
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ։
ՆԱՖ
(նաֆաֆ, ֆաֆ)
«մի բոյս»
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ։ Կապ ունի՞ նաֆակ (տե՛ս) «մշկապորտ» բառի հետ։
Տե՛ս նաեւ
ՆԵԽ
(-ոյ)
«նեխում նեխած»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *nek-
«մարմնական մահացում»
(անմիջական նախաձեւ՝ *nekh-)
Քիչ հաւանական է ենթադրել հնդեւրոպական *nek- «մարմնական մահացում» արմատի *nekh-ով տարբերակ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նեխել,
նեխած,
նեխական,
նեխութիւն,
նեխավայր,
նեխուտ
Նոր՝
հականեխել, հաւանեխական, հականեխում
հականեխել, հաւանեխական, հականեխում
ՆԵՀ
«ծանր»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
ՆԵՂԿԱՍՈՒՆ
««տերունական» (ԲՀ` «տերունեան»)»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
ՆԵՆԳ
(-ի, -աց, -ոյ)
«նենգություն, նենգ, նենգավոր»
Ծագումն անհայտ է (՞)
(իրանականա՞ն. կա պ. nang, բայց նշանակում է «ամոթ, խայտառակություն»):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նենգել,
նենգագործ,
նենգախոշոշ,
նենգան,
նենգաւոր,
նենգ(ա)ժոտ,
դիւանենգ,
աննենգ,
դրամանենգ,
մաքսանենգ,
չարանենգ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։