Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3432 բառահոդված
· Էջ 203 / 344
ՀԱՍԱԶԱՐԴ
«պահանորդ»
(ԲՀ)
Անստույգ
Բառաձեւը խիստ աղաւաղուած է, եւ -զարդը պարզապէս գրչական կամայական վերականգնում է (տե՛ս ԲՀ 395), բուն ձեւը առայժմ անվերականգնելի է:
ՀԱՄԱՐԱԿ
(-ի, -աց)
«կես, ընդհանուր, հավասար, համապատասխան, սովորական»
Ստուգաբանություն
ՀԱՍԻՄՈՆԱ
«մի դեղաբույս»
(բժշկական/բուսաբանություն)
Փոխառություն
բուն աղբյուրը չի հավաստված (հունարեն կամ լատիներեն)
ՀԱՍՈՒՄ
«շուշանազգի մի բույս՝ վրացի կոճ, կեղծ ղանձլամեր»
(բուսաբանություն)
Փոխառություն
բուն աղբյուրը չի հավաստված
ՀԱՍՏ
(-ի, -ից)
«հաստատուն, հաստ. հաստատություն, ամրություն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pasto-
«հաստատուն, ամուր»
Բնիկ հնդեւրոպական՝ *pasto- «հաստատուն, ամուր» հիմքից: Այստեղից են նաեւ հաստորբ, հաստատ, այլեւ, թերեւս, Աճառյանի կողմից (ՀԱԲ 1, 85) ազդ-ի տակ դրվող աստի, աստին, աստոյ, «հաստատուն» եւ աստոյ, աստա «զորեղ» բառերը: Հնարավոր է, որ մասամբ խառնված լինի *ost- «ոսկր» արմատի (>հայ. ոսկոր) ածանցական իմաստի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաստել,
հաստանալ,
հաստիչ,
հաստոց,
հաստումն,
հաստաբեստ,
հաստակաշի,
հաստակապ,
հաստահարուստ,
հաստահեղույս,
հաստահիմն,
հաստամագիլ,
հաստամետ,
հաստանդամ,
հաստապինդ,
հաստարմատ,
հաստույժ
Նոր՝
հաստաբուն, հաստագլուխ, հաստամարմին, հաստավիզ, հաստափոր, հաստորբ, հաստատ
հաստաբուն, հաստագլուխ, հաստամարմին, հաստավիզ, հաստափոր, հաստորբ, հաստատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
pastyá- «տուն, բակ, բնակարան» (իբրեւ հաստատուն բնակություն)
հ. իսլ.
fastr «հաստատուն, ամուր»
հ. անգլ.
fast «հաստատուն, ամուր»
հ. վ. գ.
festi «հաստատուն, ամուր»
խեթ.
hastai-, hasti- «ոսկոր, դիմացկունություն, դիմադրողականություն»
Մատենագիտություն
H. AG 464;
Աճ. ՀԱԲ 49
Տե՛ս նաեւ
ՀԱՍՏԱՏ
I
«հաստատ, ամուր, պինդ, ստույգ»
Ստուգաբանություն
Կազմված է հաստ արմատից՝ -ատ ածանցով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաստատել,
հաստատանալ,
հաստատիչ,
հաստատուն,
հաստատական,
անհաստատ
Նոր՝
հաստատակամ, հաստատամիտ
հաստատակամ, հաստատամիտ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 50
ՀԱՍՏԵԱՅ
«խմորեղեն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pa-/pā-
«կերակրել, սնել, արածեցնել»
(անմիջական նախաձեւ՝ *pa-sti- կամ *pā-sti-)
+ -եայ
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *pa-sti- կամ *pā-sti (+ -եայ)՝ *pa-/pā- «կերակրել, սնել, արածեցնել» արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
panis «հաց»
լատ.
pastillus «ալյուրագնդակ»
ՀԱՍՏՈՒ
«կարճավճիռ»
(ԲՀ)
Անստույգ (հավանաբար)
Հավանաբար հստու բառն է, որ բացատրված է «սուր կամ կարճավճիռ»:
Տե՛ս նաեւ
ՀԱՎՐ
«սպիտակ կաղամախի»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. havar
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 50
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։