Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված · Էջ 202 / 764
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 228, սյունակ 1 Էջ 228
ԵՐՊԱՏՈՒՐ «մարգագնձու, երիցանուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. yarbatūr
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 69
Էջ 228, սյունակ 1 Էջ 228
ԵՐՋԱՆԻԿ -ի, -աց «բախտավոր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pri- «հաճել, բարեհաճել, սիրել» (անմիջական նախաձեւ՝ *prāi-, *pri-) արմատից (+ անիլ)
Աճառեանը սրա հետ միացնում է նաեւ երան(ի)-ն, որ, սակայն իրանական ծագում ունի (տե՛ս)։ Հնարավո՞ր է արդեօք նաեւ երջանիկ-ի իրան. ծագումը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երջանկանալ, երջանկաւետ, բարեբախտ, նախերջանիկ, գերերջանիկ, բազմերջանիկ, երջանկայիշատակ, ապերջանիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. prīyatē «սիրում է»
հ. հնդկ. prīti «ուրախություն, բավարարություն, հաճույք»
հուն. πρᾶος «սիրալիր, մեղմ»
գոթ. frijōn «սիրել»
հ. պ. priyati «բարեհաճել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 69
Տե՛ս նաեւ
Էջ 228, սյունակ 1 Էջ 228
ԵՐՐԱՆԱԼ (երանալ) «միանալ» (ԲՀ)
Անստույգ
Էջ 228, սյունակ 1 Էջ 228
ԵՐՓՆ (գրված նաեւ ներփն) «գույն, երանգ»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *perk'- «խայտաբղետ» արմատի հետ, այս դեպքում փ-ն անբացատրելի է մնում։ ... քիչ հավանական է նաեւ բխեցումը հնդեւրոպական *ser- «կարմիր, կարմրավուն» արմատից` արփի-ի բառի հետ միասին
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երփնագոյն, երփնաներկ, երփներանգ, գեղերփնել, լուսերփն, ծիրաներփնի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ. farawa «գույն» (<*pork'-uo)
լիտվ. sir̃pti «հասունանալ» (< «կարմրել»)
Էջ 229, սյունակ 1 Էջ 229
ԵՒԱՆ (եւան) «ոստիկանապետ (՞)»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ արաբ. ewān
ըստ Ս. Ավագյանի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եւանութիւն
Մատենագիտություն
ՎԱԲ 82
Էջ 229, սյունակ 1 Էջ 229
ԵՒԵԹ «միայն»
Ստուգաբանություն
Բաղկացած է եւ եւ եթ բաղադրիչներից, որոնք տե՛ս առանձին:
Տե՛ս նաեւ
Էջ 229, սյունակ 1 Էջ 229
ԵՒՈՅԹ «նշանակ» (ԲՀ)
Ստուգաբանություն (թերեւս)
երեւոյթ բառի սխալագրությունն է:
Տե՛ս նաեւ
Էջ 229, սյունակ 1 Էջ 229
ԵՒՏՈԿՐԱՏՈՐ «ինքնակալ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. αὐτοκράτωρ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 71
Էջ 229, սյունակ 1 Էջ 229
ԵՒՐԱԿԻԿԼՈՆ (եւրակիլովն) «հարավ-հարավ-արեւելյան մրրկահողմ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. *ευράκυκλον
(ευροκλύδων-ի կողքին)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 71
Էջ 229, սյունակ 1 Էջ 229
ԵՒՐՈՆՈՏՈՍ (եւրանօտոս) «հարավ-հարավ-արեւելյան քամի»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ευρόνοτος
Մատենագիտություն
H. AG 249; Աճ. ՀԱԲ 71