Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3432 բառահոդված · Էջ 201 / 344
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 443, սյունակ 1 Էջ 443
ՀԱՄՏԻԿ «համապատիվ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *deu- «հարգել» (անմիջական նախաձեւ՝ *տիկ) կազմված է համ- նախածանցով
կազմված է համ- նախածանցով` *տիկ անծանոթ արմատից, որ կարող է կապ ունենալ հնդեւրոպական *deu- «հարգել» արմատի հետ:
Էջ 443, սյունակ 1 Էջ 443
ՀԱՄՐ (-եր) «համր, մունջ»
Ծագումն անհայտ է
Հնդեւրոպական ծագման համոզիչ վարկած չի առաջարկված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
համրանալ, համրութիւն
Էջ 444, սյունակ 1 Էջ 444
ՀԱՅՍ -ի, -ից (°) (ի հայսի, ի հայսէ) «ջրաշաղախ ալյուր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pak- «ամրացնել»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *pak- «ամրացնել» արմատի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թելահայս, հայսալի, հայսզգալ, հայսողի
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. pas- «իրար կպցնել, միացնել»
Էջ 444, սյունակ 1 Էջ 444
ՀԱՆ ոյ (°) «տատ, մեծ մայր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *an- «նախահայր կամ նախամայր»
բնիկ հնդեւրոպական՝ *an- «նախահայր կամ նախամայր» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանի, հանիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ἀκνίς «մոր կամ հոր մայր, տատ» ((Հեսիքիոս))
լատ. anus «պառավ կին»
հ. վ. գ. ana «նախամայր, տատ»
Մատենագիտություն
H. AG 463; Աճ. ՀԱԲ 33
Էջ 445, սյունակ 1 Էջ 445
ՀԱՆԱՊԱԶ «միշտ, շարունակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *hama-pāza (*hana-pāza)
Հիւբշմանը (AG 463) եւ նրա հետեւողութեամբ Պոկոռնին (Pok. IEW 907), համարում են բնիկ՝ հին-ի հետ միասին։ Աճառեանը (ՀԱԲ 3, 35) առանձնացնում է հանա-ն եւ համարում իրանական։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանապազաբուխ, հանապազախաւս, հանապազաստուր, հանապազորդ, հանապազորդել, հանապազար, հանապազարտեայ
Մատենագիտություն
Bailey, DKS 230; H. AG 463; Pok. IEW 907; Աճ. ՀԱԲ 35
Էջ 445, սյունակ 1 Էջ 445
ՀԱՆԳԱՄ- ««սեր» (°)»
Անստույգ (թերեւս)
Թերեւս ցանկացումն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգամումն
Էջ 445, սյունակ 1 Էջ 445
ՀԱՆԳԱՄԱՆ (-ք, -աց) «հանգամանք, պարագայ, կերպ, եղանակ, ձեւ, օրինակ, կաղապար, մոդել, պատճառ, ապացոյց, տեղեկութիւն»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. hangām «ժամանակ, ժամկէտ, հանգամանք»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգամանալից, հանգամանաւրէն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 36; Ջահ. ՀԼՊ 530
Էջ 445, սյունակ 1 Էջ 445
ՀԱՆԳՈՅՆ «նման, պէս»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. hamgōn
Աղբյուր՝ պ. hamgōn
Աղբյուր՝ ավ. hamagaona
հմմտ. մ. պ., պ. hamgōn, այլեւ աւ. hamagaona
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգունակից, հանգունաւոր, հանգունապատիւ, հանգունական, երկնահանգոյն
Մատենագիտություն
H. AG 176; Աճ. ՀԱԲ 37
Տե՛ս նաեւ
Էջ 445, սյունակ 1 Էջ 445
ՀԱՆԳՈՅՑ (-ի, -ից) «հանգոյց, կնճիռ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
Թերեւս կազմուած է -ոյց ածանցով՝ անգանիլ (անկանիլ) «հասնել, աւարտել» բայի յանգ արմատից, կամ, որ աւելի հաւանական է, հանգ «դադար, աւարտ» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգուցել, ոսկեհանգոյց
Էջ 445, սյունակ 1 Էջ 445
ՀԱՆԳՈՒՇ (յանկուշ) «զգոյշ, պարկեշտ, ամփոփ, կոկիկ»
Փոխառություն
Թերեւս փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։