Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված · Էջ 200 / 574
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 295, սյունակ 1 Էջ 295
ԼԵՐԿ (ղերկ, լեկ) «լերկ, անմազ, մերկ, ոչ ձայնեղ, խուլ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *lerg- «հարթ, ողորկ, լպրծուն, սահուն»
Այս իմաստով գրված է նաեւ դերկ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լերկամորթ, լերկութիւն, լերկանալ, լերկամարմին
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. իռլ. lergg «զառիվայր, ուղի, հարթություն»
հ. իռլ. lorc «հետք»
մ. իռլ. lorgg «հետք»
հայ. ողորկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 277; Աճ. ՀԱԲ 556; Pok. IEW 679
Էջ 295, սյունակ 1 Էջ 295
ԼԻ (-ոյ) «լի, լեցուն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pel- «լցնել» (անմիջական նախաձեւ՝ *plē-) լի < plētos- կամ plēios-, լնում < *plēnumi-, լիր < *plēro-
եւ լնուլ «լցնել»։ Բնիկ հնդեւրոպական` *pel- *pelə-, *plē- «լցնել» արմատից` լի < plētos- կամ plēios-, լնում < *plēnumi-, լիր < *plēro-:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լիաբերան, ծայրալիր, լիաձիգ, բերանալիր, լիագիրկ, բռնալիր, լիակատար, լիամագիլ, լիելի (լիուլի), լիութիւն, լիանալ, լեռգալի, պտղալի, դառնալի, թիւնալի, լմնել
Նոր՝
լիազօր, լիազօրագիր, լիազօրութիւն, լիազօրել, լիաթոք, լիայոյս, լիահոգի, լիասիրտ, արկածալի, լցուցանել, հացալից, ջրալից, բերալից, թարախալից, խոտալից, ծխալից, թշնամանալից, ժանգալից, բովանդակալից, լրութիւն, լրումն, լրանալ, լրիւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. prnati «լցվել»
ալբ. plot «լի»
լատ. pleō «լցնել»
հ. իռլ. lĭnim «լցնում եմ»
գոթ. fulls
լիտվ. pilnas
հ. սլավ. plŭnŭ «լի, լեցուն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 279; Pok. IEW 799-800
Էջ 296, սյունակ 1 Էջ 296
ԼԻԱԿՏԷ «?»
Փոխառություն
հատուկ անո՞ւն
Էջ 296, սյունակ 1 Էջ 296
ԼԻԳՐՈՆ «փայլ (՞)»
Անստույգ (՞)
Աղբյուր՝ հուն. λυγρόν «չարաբաստիկ, դժնի, դժբախտ»
Եթե նշանակությունն է «չարաբաստիկ, դժնի, դժբախտ», ապա ծագում է հուն. λυγρόν (λυγρός-ի հայց.) «չարաբաստիկ, դժնի, դժբախտ» բառից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լիգրոնաւոր
Էջ 296, սյունակ 1 Էջ 296
ԼԻԶԵԼ (լիզուլ, լիզանել, լեզուլ, լեզ-, -լեզ, լէզ-, -լէզ) «լիզել»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *leigh- «լիզել»
Բնիկ հնդեւրոպական` *leigh- «լիզել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լիզաջինջ, առլեզ, յարալեզ
Նոր՝
պնակալեզ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. lihati «լիզում է»
հուն. λείχω
լատ. lingō
հ. սլավ. lizati «լիզել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 278; Pok IEW 668
Էջ 296, սյունակ 1 Էջ 296
ԼԻԹԱՆԻԱ (լեթանիա, լետանիա) «աղոթք, մաղթանք (հունական կամ հռոմեական եկեղեցում)» (եկեղեցական)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λιτανεία
Աղբյուր՝ լատ. litania
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 281
Էջ 297, սյունակ 1 Էջ 297
ԼԻԿԻԴՈՆ «տիկնիկ, խաղատիկնիկ» (բրբ.)
Ծագումն անհայտ է
Էջ 297, սյունակ 1 Էջ 297
ԼԻՃ I (-ի, -աց, -ից) «լիճ, բացվածք, տարածություն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *leg- «կաթել, ծորալ, լուծվել» (անմիջական նախաձեւ՝ lēgiā-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լճակ, լճածով, լճեզր, լայնալիճ, ծովալիճ, սառնալիճ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հոլ. legaim «լուծվել, հալչել»
հ. անգլ. leccan «թրջել»
հայ. լիկ
Մատենագիտություն
Pok. IEW 657; Աճ. ՀԱԲ 282; Ջահ. ՀԼՊ 135
Էջ 297, սյունակ 1 Էջ 297
ԼԻՆԳՆԱՍ «մի գազան»
Փոխառություն
Էջ 297, սյունակ 1 Էջ 297
ԼԻՆԻԼ «լինել, առաջանալ, բնակվել, գտնվել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k'lei- «հենել, հակել, թեքել» (անմիջական նախաձեւ՝ *klei-n-)
Հնարավոր է կապը եղանիլ եւ ե-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լինելուց, լինելութիւն, լինումն, քաջալեր, քաջալերել, քաջալերից, քաջալերութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. κλινω «թեք(վ)ել, խոնարհ(վ)ել, հենել, իջնել, ապրել, բնակվել»
լատ. clinō «թեքել, հենել»
հ. վ. գ. hlinēn «հենել»
Մատենագիտություն
Pok. IEW 601; Աճ. ՀԱԲ 284-285
Տե՛ս նաեւ