Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ական» որոնման արդյունք՝ 4658 բառահոդված · Էջ 200 / 466
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 351, սյունակ 1 Էջ 351
ԽՌԻԿ «խռիկ, ձկան խռիկ»
Բնաձայն (թերեւս)
կազմված է բնաձայնական խռալ բայի արմատից՝ -իկ ածանցով
Էջ 351, սյունակ 1 Էջ 351
ԽՌԻՉ «խոխոռոց»
Բնաձայն
Բնաձայնական կազմություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խռչակ, խրճակ, խռչափող, խռչոտիլ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 427
Էջ 351, սյունակ 1 Էջ 351
ԽՌԻՒ -ոյ (բ. խռիկ) «խռիվ, վառելու չոր ճյուղեր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)kerbh- «ծռել, ծռվել, կուչ գալ, կծկվել» (անմիջական նախաձեւ՝ *(s)krebh-) *k > *kh անցմամբ
բնիկ հնդեւրոպական՝ *(s)kerbh-` *(s)krebh- «ծռել, ծռվել, կուչ գալ, կծկվել» արմատից՝ *k > *kh անցմամբ (ըստ Բուգգեի)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խռռանալ, խռռացեալ, խռռական, խռռատեսակ, խռռեղեն, խռռել, խռռեալ, խառնախռիւ, գիսախռիւ, բազմախռիւ, մանրախռիւ, եղեգնախռիւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. καρφος «չոր տաշեղ, չոր փայտ, չոր ճյուղ»
հ. իսլ. skorpinn «կուչ եկած, կնճռոտված»
ն. վ. schrumpfen «կնճռոտվել, կուչ գալ»
ռուս. коробить «ծռել, ծռմռել»
Էջ 351, սյունակ 1 Էջ 351
ԽՌԿԵԼ «խառնիխուռն դիզել, շփոթեցնել, շշկլացնել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «պտտել, ծռել» *k > *kh անցմամբ եւ *-ց ածականով կազմված
բնիկ հնդեւրոպական՝ *(s)ker- «պտտել, ծռել» արմատից՝ *k > *kh անցմամբ եւ *-ց ածականով կազմված
Զուգաբանություններ այլ լեզուներում
խոլ. crūach «կույտ, դեզ, բլուր»
հ. իսլ. hruga «կույտ»
Էջ 351, սյունակ 1 Էջ 351
ԽՌՇՏԱՄՆ «փափուկ, կակուղ (ոսկորի մասին)»
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «կնճռոտվել, կուչ գալ» *k > *kh անցմամբ
Կասկածելի են ինչպես հնդեւրոպական *(s)ker- «կնճռոտվել, կուչ գալ» արմատի *k > *kh անցումով, այնպես էլ կոճիկ եւ կրճտալ բառերի հետ կապելու փորձերը (անբացատրելի է մնում -ամն-ը):
Էջ 352, սյունակ 1 Էջ 352
ԽՈՒՆՁԱՆՆ (-ունք) «սրնքոսկր, ողնք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «պտտել, ծռել»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *(s)ker- «պտտել, ծռել» արմատի հետ:
Էջ 352, սյունակ 1 Էջ 352
ԽՈՒՆՏԱԼ (խոնթալ, բրբ. խունդալ) «մռմռալ, ծամելու ձայն հանել»
Բնաձայն
Բնաձայնական կազմություն:
Էջ 352, սյունակ 1 Էջ 352
ԽՈՒՇՈՓ «կուչ գալը, կծկում, քառամում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «կնճռոտվել, կուչ գալ» *k > *kh անցումով
Թերեւս կապ ունենա հնդեւրոպական *(s)ker- «կնճռոտվել, կուչ գալ» արմատի հետ՝ *k > *kh անցումով:
Էջ 352, սյունակ 1 Էջ 352
ԽՈՌՈՎ «խռովք, շփոթություն, կռիվ, պատերազմ, խռով, խռովված, շփոթված»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)krāu- «դիզել, կուտակել»
Աղբյուր՝ վրաց. xrv, xrova, xroba (հազիվ թե) «ռհմակ, հոտ, բազմություն»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *(s)krāu- «դիզել, կուտակել» արմատի հետ. հմմտ. լիտվ. kraũti «իրար վրա դնել, դիզել, կուտակել», krūvà «կույտ»։ - Ջահ.: Աճառյանը (ՀԱԲ 2, 426) բխեցնում է «կովկասյան» (իմա՝ քարթվելական, հատկապես վրացական) աղբյուրից՝ մատնանշելով վրաց. xrv, xrova, xroba «ռհմակ, հոտ, բազմություն» բառը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խռովել, խռովութիւն, խռովական, խռովիչ, խռովուտ, խռովարար, անխռովութիւն, խռովայոյզ, խռովկան
Նոր՝
խռովկոտ, խռովուկ, խռովխոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. kraũti «իրար վրա դնել, դիզել, կուտակել»
լիտվ. krūvà «կույտ»
Մատենագիտություն
ՀԱԲ 426
Էջ 352, սյունակ 1 Էջ 352
ԽՈՌՈՒԿ «կաղամբազգի մի բույս» (բուսանվանական)
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «կտրել, հատել» (անմիջական նախաձեւ՝ *khōr-s-)
Կազմված է բուսանվանակազմիչ -ուկ ածանցով՝ խոռ- (խոռ՞ռ, խի՞ռ) անծանոթ արմատից. հնարավոր՞ է արդյոք վերջինիս կապը *(s)ker- «կտրել, հատել» արմատի *kh-ով եւ *-s ածականով տարբերակի հետ (*խոռ- < *khōr-s- կամ խիռ < *khēr-s-). հմմտ. հուն. κορσοω «խուզել», մ. իռլ. կիմր. corr «նվազ, հյուծված, գաճաճ», խեթ. karš, karšciā «կտրել, հատել»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. κορσοω «խուզել»
մ. իռլ. corr «նվազ, հյուծված, գաճաճ»
կիմր. corr «նվազ, հյուծված, գաճաճ»
խեթ. karš, karšciā «կտրել, հատել»