Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված · Էջ 200 / 919
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 164, սյունակ 1 Էջ 164
ԳՆԱԿ «ամփոփ, հավաք»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Մեկ անգամ հանդիպած բառ, որ այլ տեղում բերված է գնդաձեւ գրությամբ եւ կարող է լինել գնդակ բառի սխալագրությունը:
Տե՛ս նաեւ
Էջ 164, սյունակ 1 Էջ 164
ԳՆԴԱԿ (-ի, -աց) (գնտակ) «գնդակ, գնդաձեւ մարմին»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *gundak (ամենայն հավանականությամբ)
Իրանական փոխառություն։ Աճառյանը բերում է գունդ բառի տակ, բայց սա իրանական փոխառություն է եւ ոչ գունդ բառից հայերենում կազմված։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գնդակել
Նոր՝
գնդակախաղ, գնդակահարել, գնդակահարութիւն, խաղագնդակ
Մատենագիտություն
H. AG 130; Աճ. ՀԱԲ 594
Տե՛ս նաեւ
Էջ 164, սյունակ 1 Էջ 164
ԳՆՉԵԼ «ճղճղալ, ձայն արձակել (խոճկորի մասին), կակազել, թոթովել, թլվատ լինել»
Բնաձայն
Բնաձայնական կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գնչու, գնչուտ, գնչոտ, գնչնոտ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 568
Էջ 164, սյունակ 1 Էջ 164
ԳՇԿՈՒՐ «աթար, չորացած թրիք»
Փոխառություն
Թերեւս փոխառություն իրանական աղբյուրից, սակայն բուն աղբյուրը եւ սրա բուն կազմությունը չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գշկուրմուխ, գշկրհոտ
Էջ 165, սյունակ 1 Էջ 165
ԳՈ (-ի, -ից) (գոյ) ««գոյություն, աստված, հարստություն, գույք, ինչք» եւ գոլ «լինել», գոմ, *գոյ-ցե, գուցե»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *ues- «մնալ, ապրել, բնակվել, գիշերել» (անմիջական նախաձեւ՝ *uso-, *uosio-, *uos-, *ues-)
արմատից: *uso-` *uosio-կան (>*uosoti (?) > գոյ) *uos-mi- (?) > գոմ (?)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոյարար, գոյապես, գոյավոր, գոյավորություն, գոյություն, գոյափոխիլ, գոյական, գոյանալ, գոյացություն, գոյացողություն, գերագոյ, ինքնագոյ
Նոր՝
գոյականաբար, գոյականակերտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. vásati «մնում է, բնակվում է, գիշերում է»
հուն. áísa «անցկացրի (գիշերը)» (աոր.)
մ. իռլ. fō(a)id «գիշերում է, մնում է, անցկացնում է» (<*uoseti-)
գոթ. wisan «լինել, մնալ» (իմաստով ամենից ավելի մոտ է հայերենին)
Մատենագիտություն
H. AG 435; Աճ. ՀԱԲ 576
Էջ 165, սյունակ 1 Էջ 165
ԳՈԲԱՂԻՆ «սահման» (ԲՀ)
Փոխառություն
Աղբյուր՝ եբր. gǝbul «սահման»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 569
Էջ 165, սյունակ 1 Էջ 165
ԳՈԲՂԱՅ (գոբոդայ, գոբադայ, գութդայ, գութոդայ) «սաղմոսարանի մի բաժին» (ԲՀ)
Փոխառություն
Աղբյուր՝ ասորերեն (՞) (բուն ձեւը չի հավաստված)
բայց բուն ձեւը չի հավաստված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գութդայաբար, գութոդաբար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 569
Էջ 165, սյունակ 1 Էջ 165
ԳՈԳ I (-ոյ) «գիրկ, ծոց. ծովախորշ, ծովածոց, առագաստի ուռած մաս, գոգավոր, փոս ընկած»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ghegh- «ծռել, գոգավորել» (անմիջական նախաձեւ՝ *ghogho-) կրկնավոր ձեւ
(ըստ Լիդենի, կասկածով)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոգել, ընդգոգել, գոգած, գոգաձեւ, գոգնոց, անգոգ, երկայնագոգ
Նոր՝
գոգի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ. gag
նորվ. gagr «շուռ տված, շրջված»
լիտվ. gõgas «ձիու թամբամաս»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 569; Ջահ. ՀԼՊ 127
Էջ 165, սյունակ 1 Էջ 165
ԳՈԳ II «ասելը, գոչելը»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ueguh- «հանդիսավոր կերպով խոսել» (անմիջական նախաձեւ՝ *oguh-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոգել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. vāghát «աղոթավոր, ուխտավոր»
լատ. voveō «ուխտել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 570
Էջ 165, սյունակ 1 Էջ 165
ԳՈԴԵԼ (գօթել, գոթտել) «ոգբել, կոծել» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: