Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Ընդհանուր՝ 11298 բառահոդված
🔒 Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 31, սյունակ 1 Էջ 31
ԱԿՔԱՆ (եկքան) «սանրափուշ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. αχαν-
հուն. αχαν-ի տառադարձություն՝ առաջացած եբր. haxux (>հուն. αχουχ) եւ հուն. ακανθα բառերի խառնուրդից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 111-112
Էջ 32, սյունակ 1 Էջ 32
ԱՀ (ահի-, արհ-), -ի, -ից «վախ, սարսափ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական āhr
իրանական աղբյուրից. հմմտ. մ. պ. āhr (’hl), մնք. պ. ’hr’s’d «վախեցած, զարհուրած»։ (ամբողջությամբ փոխառվա՞ծ, թե՞ հայկական կազմություն), արհաւիրք (առանց ք-ի ամբողջությամբ փոխառվա՞ծ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ահաբեկ, ահագին, ահարկու, ահաւոր, ահեղ, (յ)ահել, զահանդիլ, ահազանգ, ահեղաձայն, ահեղասաստ, ահագնանալ, ահագնադղորդ, ահիպարանոց, ահիասարսափ, արհաւիրք, (զ)արհուրանք, զարհուրիլ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 513
Էջ 32, սյունակ 1 Էջ 32
ԱՀԱ ««ահա՛, ահավասիկ» (ցուցական բառ)»
Ստուգաբանություն (բնաձայն)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ահաւադիկ, ահաւանիկ, ահաւասիկ, աւաս
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 113
Էջ 32, սյունակ 1 Էջ 32
ԱՀԱՆԳ -ից «նպատակ, մտադրություն, համաձայնություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական āhang
իրանական աղբյուրից` պրս. āhang
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 113
Էջ 32, սյունակ 1 Էջ 32
ԱՀԱՐ ««նոթի» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ՝ սովահար բառի վերջին մասը (Ակինյան) կամ Ահարոն անվան կրճատագիր ձեւ՝ աղճատված մեկնությամբ («նոթի») ստացված ձեւ (Ամալյան)
Էջ 32, սյունակ 1 Էջ 32
ԱՀԵԱԿ -ի, -աց «ձախ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
իրանական աղբյուրից, թեեւ բուն աղբյուրը չի հավաստված. հմմտ. ավ. haoya «ձախ» (հնդեւրոպական *seuio)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ահեկակողմն, ահեկան, ահեկեայ, ահեկիք, ահեկին, ահեկութիւն, ահկութիւն, ահեկորդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
haoya
«ձախ»
Էջ 32, սյունակ 1 Էջ 32
ԱՀԵԿԱՆ -ի «հայկական տոմարի իններորդ ամիս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պարթեւերեն āhrakān
իրանական աղբյուրից (պարթեւերենից՝ āhrakān) (<*āϑrakān՝ ātur «կրակ» բառից)
Մատենագիտություն
H. AG 95; Աճ. ՀԱԲ 114
Էջ 32, սյունակ 1 Էջ 32
ԱՀԵՔԵԼ ««համոբել կամ ծխրել» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 32, սյունակ 1 Էջ 32
ԱՀԻԱՀ «Եհովա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ եբր. ehyeh
եբր. ehyeh (ahih) (հունարենի միջնորդությամբ)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 114
Էջ 32, սյունակ 1 Էջ 32
ԱՀԻԼ «հավաքվել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)