Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 733 բառահոդված (էջ 20/74)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 224, սյունակ 1 Էջ 224
ԵՐԹԱԿ «համատարած» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Ճիշտ ձեւն է երկաթ, որ առկա է բոլոր ձեռագրերում, բացի մեկից (հմմտ. Ամալյան, ԲՀ 365). բայց ինչո՞ւ է բացատրված «համատարած»։
Էջ 225, սյունակ 1 Էջ 225
ԵՐԻԹԱՄԱԾԵԱԼ (ի թաւ մածեալ) «?»
Ստուգաբանություն (անստույգ)
«Եւ մինչդեռ յայնմ յադետս տարակուսի եւ ի շտապ տագնապի երիթամածեալ կային» նախադասութեան մէջ: Բառարանագիրները երիթ-ը կապում են երից կամ երեք բառերի հետ:
Էջ 225, սյունակ 1 Էջ 225
ԵՐԻՏՍ «զբաղմունք» (ԲՀ «զբաղումն»)
Ստուգաբանություն (անստույգ)
Աճառեանը (ԲՀ 365) նոյնացնում է երմոս (եռմոս) բառի հետ, որ, սակայն, բերմես «փայլածու» բառի տարբերակն է:
Մատենագիտություն
Աճառեան (ԲՀ) 365
Էջ 226, սյունակ 1 Էջ 226
ԵՐԻՎԱՐ (-ի, -աց) (երիւար) «նժոյգ, լաւ (ընտիր) ձի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *rīya(t)-vār(i) «սերմնահիւթավէժ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երիվարիկ, երիվարաշատ, երիվարել, երիվարութիւն, չորեքերիվարեան
Մատենագիտություն
Պերիխանյան, ՄԷՍՁЯ 70
Էջ 226, սյունակ 1 Էջ 226
ԵՐԻՏԱՍԱՐԴ (-ի, -աց) «երիտասարդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *rētak-sard
փոխատու լեզու՝ մ. պ. rētak «երիտասարդ»
փոխատու լեզու՝ պ. sāl «տարի»
հմմտ. մ. պ. rētak «երիտասարդ» եւ sard, պ. sāl «տարի»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երիտասարդական, երիտասարդանալ, երիտասարդանոց, երիտասարդուհի
Մատենագիտություն
H. AG 148; Աճ. ՀԱԲ 57
Էջ 227, սյունակ 1 Էջ 227
ԵՐԿՈՒ (հոլովման մեջ ուղղականի -ու-ն պահպանվում է որպես հիմքի ձայնավոր՝ -ուց, -ուս, -ուք (գրծ.) (երկո-, երկի-, երկ-, երկա-) «երկու»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *duō- «երկու» (անմիջական նախաձեւ՝ *duō(u)-) *dui > երկի-, *duo > երկո- տարբերակներով
ձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկուորեայ, երկուորեակ, երկուանք, ընդերկուիլ, յերկուանալ, յերկուական, յերկուումն, երկոտասան, երկոքին, երկոտասանեակ, երկիցս, երկեամ, երկդիմի, երկպաշտ, երկբան, երկմտութիւն, երկրորդ, երկպաշտ, երկակեաց, երկագոյ, երկաստիճան, երկարաբան, երկդիմութիւն, երկկայմ, երկլեզուեան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dvā
հուն.
δύο
լատ.
duo
հ. խոլ.
dāu
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 66-67; Pok. IEW 228-230
Էջ 229, սյունակ 1 Էջ 229
Ե II «օտար» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անհավանական է կապը հնդեւրոպական *ebhi- «դեպի, դեմը» ձեւի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եւազգած, եւակող
Էջ 230, սյունակ 1 Էջ 230
ԵՓՓԱԹԱ «բացվիր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. εφφαθά
փոխատու լեզու՝ եբր. pth «բաց անել»
եբր. pth «բաց անել» բայի կրավ. հրամ. ձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եփփաթաձայն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 73
Էջ 230, սյունակ 1 Էջ 230
ԵՔՍԿԵՓՏՈՐՈՍ «նոտար, համարակալ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. εξέκπτωρ, -ορος
փոխատու լեզու՝ լատ. exceptor
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 73
Էջ 232, սյունակ 1 Էջ 232
ԶԱՆԱԽ I «դատարկաբանություն, շաղակրատանք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. zanax
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 78