Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 215 բառահոդված (էջ 20/22)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 734, սյունակ 1 Էջ 734
ՏՈՒԳԱՏ (տուկատ) «մի դրամ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իտալ. ducato
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 424
Էջ 737, սյունակ 1 Էջ 737
ՏՐՈՒՊ (-ի, -աց) (բուպ) «փոքր, նուաստ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառյանը (ՀԱԲ 4, 439) համարում է բնիկ հնդեւրոպական՝ համեմատելով հ. սլավ. drobiti «մանրել» ձեւի հետ, որ սակայն, բխեցնում են *drob- «մանրել, փշրել» արմատից եւ որ չի կարող տալ հայ. տրուպ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տրպանալ, տրպագոյն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ.
drobiti
«մանրել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 439
Էջ 739, սյունակ 1 Էջ 739
ՐՈՔ «իլիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իտալ. rocca
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 446
Էջ 765, սյունակ 1 Էջ 765
ՓՆՉԵԼ «քթից ձայն հանել, փնչալ, փոշտալ»
Ստուգաբանություն (բնաձայն)
Բնաձայնական կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փնչիւն, փնչալ, փնչատել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 507
Էջ 768, սյունակ 1 Էջ 768
ՓՈՐՈՏԱԼ (փորոտել, փարատել) «գոռալ, մռնչալ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 770, սյունակ 1 Էջ 770
ՓՌԵԼ «տարածել, փռել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pher- «սփռել, ցանել» (անմիջական նախաձեւ՝ *phēr-s-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սփռել, զ-փռել, սփիւռ, սփիւռք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σπείρω
«ցանել, սփռել»
մ. վ. գ.
sproewen
«ցայտել, դուրս տալ»
լատ.
spargo
«ցանել, ցրվել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 531
Էջ 770, սյունակ 1 Էջ 770
ՓՍԽԵԼ (*փխսխ) «փսխել, կերածը ետ տալ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փխսխիլ, փսխած
Էջ 770, սյունակ 1 Էջ 770
ՓՍՏԵԼ (բ. փստալ «զուր անցնել ձախողվել») ««սխալվել» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Արմատն է, թերեւս, փուստ
Էջ 779, սյունակ 1 Էջ 779
ՔԱՐՏԻՃ «գնդացրի մեջ լցնելու երկաթե կտորներ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իտալ. cartoccio
Մատենագիտություն
H. AG 388; Աճ. ՀԱԲ 565
Էջ 783, սյունակ 1 Էջ 783
ՔԻՄՔ (-ի, -աց) «քիմք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kuem- «ներս քաշել, կուլ տալ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քմազարդ, օձաքիմ, քմձադրել, քմահաճ, քմծիծաղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
camati
«կուլ տալ»
պրս.
cam
«ուտելիք»
հուն.
τέμνοντα
«քամել, ծծել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 579