Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 250 բառահոդված (էջ 20/25)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 600, սյունակ 1 Էջ 600
ՈՂԿՈՅԶ -ոյ, -ի, -աց «ողկույզ, ճութ (հատկապես խաղողի), մատղաշ մեղվահումբ»
Ստուգաբանություն (անստույգ)
Հին կազմություն՝ ող եւ կոյզ տարրերից, որոնցից երկրորդը ամենայն հավանականությամբ համընկնում է ընկոյզ բա-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողկուզաբեր, ողկուզաբոյծ, ողկուզալից, ողկուզուկ, ողկուզարեն, գեղեցկողկույզ, քաջողկույզ, խնկողկուզիկ, մահողկուզեան
Տե՛ս նաեւ
Էջ 601, սյունակ 1 Էջ 601
ՈՂՈՐՄ -ոյ «ողորմ, գութ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el- «ոչնչացնել, վնասել» (անմիջական նախաձեւ՝ *ol-)
«ոչնչացնել, վնասել» արմատից, որից նաեւ եղեռն (տե՛ս)։ Աճառեանը (ՀԱԲ 3, 556) համեմատում է գերմ. համիմաստ բառերի հետ՝ գոթ. arms, հոլ. arm, գերմ. arm «խեղճ, թշվառ», եւ վերականգնում է հայ.-գերմ. զուգաբանութիւն՝ հայերենի համար կրկնավոր տարնմանութեամբ (*որորմ>ողորմ) զարգացում. սակայն Պոկոռնին (Pok. IEW 1, 782) գերմ. արմատը հատկացնում է *orbho- «որբ» արմատին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողորմիլ, ողորմած, ողորմածութիւն, ողորմուկ, անողորմ, անողորմածութիւն, աղիողորմ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 556; Pok. IEW 782
Տե՛ս նաեւ
Էջ 606, սյունակ 1 Էջ 606
ՈՏՆԵԱՅ «լուսոյ յարութիւն, կամ լոյս վերահայեաց» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
ինչ-որ հատուկ անուն՝ իր մեկնութեամբ հանդերձ
Էջ 606, սյունակ 1 Էջ 606
ՈՐԱՅ (-ոյ) «հացահատիկի խուրձ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uer- «կապել, շաղկապել, միացնել, կցել» (անմիջական նախաձեւ՝ *urəto-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որայիկ, որային
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
vrāta-
«բազմութիւն, խումբ, հոտ, հաւաք»
գոթ.
waúrps
«հոտ»
Էջ 606, սյունակ 1 Էջ 606
ՈՐԴՆ (-ան, -ունք, -անց) «որդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uer- «պտտել, ծռել» (անմիջական նախաձեւ՝ *uert-) t-ով աճած
Ի՞նչ յարաբերութիւն ունի հնդեւրոպական *uer- «պտտել, ծռել» նախաձեւի, հատկապէս սրա *t-ով աճած *uert- արմատի հետ. հնարաւոր է սկզբնային *u-ի անկում o-ի մոտ (*uort-m > որդ-ն)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որդնալից, որդնածին, որդնահատ, որդնիլ, որդնոտ, որդնոտիլ
Էջ 609, սյունակ 1 Էջ 609
ՈՐՍ (-ոյ) «որսորդություն, որս, որսի կենդանի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pork'- «ձկան որս» (անմիջական նախաձեւ՝ *pork'os)
«ձկան որս» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որսալ, որսալի, որսաբանել, որսակից, հատորս, ձկնորս, մկնորսակ, որսորդ, որսատեղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πóρκος
«ուռկան» հայ-հունական զուգաբանություն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 588
Էջ 625, սյունակ 1 Էջ 625
ՊԱՏԵՆԱՒՈՐ ««խորհրդավոր» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
կազմություն պատեն բանից՝ իմաստի յուրահատուկ զարգացմամբ:
Էջ 636, սյունակ 1 Էջ 636
ՊԻԳԱՍՈՍ (պեքասոս, պեգասոս, պեգաս) «ձիու հատուկ անուն» (դիցաբանական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. πήγασος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 80
Էջ 639, սյունակ 1 Էջ 639
ՊՂՆՁ (-ոյ) «պղինձ, պղնձի փող, պղնձի կաթսա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ պրս. birinj
Փոխառություն իրանական աղբյուրից (մեդերենի՞ց)։ հմմտ. պրս. birinj:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պղնձի, պղնձագործ, պղնձահատ, պղնձաձույլ, պղնձատ, պղնձանիզ, պղնձապատ
Մատենագիտություն
H. AG 331; Աճ. ՀԱԲ 88; Ջահ. ՀԼՊ 505
Էջ 640, սյունակ 1 Էջ 640
ՊՃԵՂ (պճիղ, -ոյ, պճեղն, -ան) «պճեղ, կճղակ, կճղակի մի մաս, հատված»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պճ(ե)ղատր, պճղնատրիլ