Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հավ» որոնման արդյունք՝ 787 բառահոդված
· Էջ 20 / 79
ԴՐԱԽ
«կպած աղտ, կեղտ»
Փոխառություն (թերեւս)
Թերեւս փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դրախանք
ԴՐԱՍՊԱԿ
«մի զորաբաժանմունք»
Անստույգ (հավանաբար)
Հավանաբար իրանական ծագման բառ, բայց բուն աղբյուրը չի հավաստված
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 692
ԴՐԵՄԽՈՂ
(դրեմխոխ)
«ժանտահոտ»
(ԲՀ՝ դրեմ «խուխ. ժահահոտ»)
Անստույգ
Ծագումն անհայտ է: Ամալյանը (ԲՀ 278) արմատը համարում է դրեմ եւ բխեցնում է հուն. δριμύς «սուր, կծու, կծվահոտ» բառից, որ քիչ հավանական է:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
δριμύς «սուր, կծու, կծվահոտ»
ԴՐՈՇՄ
-ի, -աց (°)
«հետք, նշան, կնիք, խարան, օծում»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրան. (՞)
(հավանաբար, բուն աղբյուրը չի հավաստված)
բուն աղբյուրը չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դրոշմել,
դրոշմիչ,
դրոշմաբար,
դրոշմատրութիւն,
անդրոշմ,
խաչադրոշմ,
ձուլադրոշմ,
նկարադրոշմ,
նշանադրոշմ,
դրոշմաթուղթ,
դրոշմանիշ,
նամականիշ
ԵԱՓԵԱՐ
«մի դեղաբույս»
Փոխառություն
ԵԶՐԵՆԻ
«դափնի»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ եբր. ezrah
(հավանաբար)
թերեւս բաղարկված հայ. եզր բառի հետ
ԵԼԻԴՈՐՈՍ
«առասպելական մի օձ»
Փոխառություն
հունարենից
ԵԼԻՈՆ
(-ի, -աց)
«ընտանիք, ցեղ»
Փոխառություն
հավանաբար հունարենից
ԵԿԱՒՈՐ
«ծղի, բազուկ»
Ստուգաբանություն (հավանաբար)
ունի եկ+աւոր կազմությունը` երկրորդաբար ստացած «բազուկ» մասնավոր իմաստը
ԵԿԵՂԵՑԻ
(-ւոյ, -եաւ)
«ժողովուրդ, բազմություն, հավաքույթ, հավատացյալների հավաքույթ, տաճար, եկեղեցի»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. εκκλησία
(հին) ... ησι > - եցի անցումով, որ ժողովրդական ստուգաբանության արդյունք է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եկեղեցական,
եկեղեցանալ,
եկեղեցաշեն,
եկեղեց(ե)պան,
նախեկեղեցի
Մատենագիտություն
H. AG 347;
Աճ. ՀԱԲ 12-13
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։