Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՇԻՒ
(-ոյ)
«դալար ճյուղ, խաղողի չանչ, ոստայնանկության մի պարագա»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *skei-
«կտրել, անջատել»
(անմիջական նախաձեւ՝ *skhi-p-)
ՇԿՈՒԹ
(ըշկութ, ըշխութ)
«վատ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ: ԲՀ` «վատ» կամ «առ ընդ այն» կամ «անասուն»
ՈՂԿ-
(ողոկ կամ ողիկ)
«դառը»
(ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողկութիւն
ՈՂՋ
(-ոյ)
«առողջ, ամբողջ, ամբողջական, ողջամիտ, ողջախոհ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *solo-
«անվնաս, ամբողջական»
(անմիջական նախաձեւ՝ *solio-)
Հյուբշմանը (IF 19, 476) եւ Աճառյանը (ՀԱԲ 3, 558) բխեցնում են *olyo- արմատից (հմմտ. հ. հոլ. oll «ընդարձակ, մեծ», գոթ. alla, հ. վ. գ. all, անգլ. all «ամբողջ, ողջ»): Հնարավոր է երկու հիմքերի բաղարկություն: Կապ ունի՞ ուրարտ. alguse «կյանք» բառը հայ. ողջ-ի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողջանալ,
ողջոյն,
ողջախոհ,
նախողջոյն,
առողջ,
ամբողջ,
բխջախոհ,
ողջերթ,
անառողջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
sarva
«ամբողջ, բոլոր»
հուն.
ὀλος
«ամբողջ, ամբողջական»
լատ.
salvus
«ողջ, անվնաս»
լատ.
salus
«առողջություն»
թոխս. A
salu
«ամբողջովին»
թոխս. B
solme
«ամբողջ, ամբողջական»
Մատենագիտություն
Pok. IEW 979-980;
IF 476;
Աճ. ՀԱԲ 558
ՈՍՏ
I
(-ոյ)
«ճյուղ, շիվ, ոստ, ելունդ, բլուր, բլրակ, իլիկի վրա դիզված թել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ozdo-s-
«ճյուղ, ոստ»
նախաձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոստախիտ,
ոստանալ,
ոստաքանդ,
ոստակոտոր,
նրբոստ,
մանրոստ,
բազմոստ,
վեցոստեան,
դառնոստեան,
եաւթնոստեայ,
ոստայն,
ոստայնանկ,
ոստայնանկել,
ոստայնանկութիւն,
միոստանի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ὄζος
գոթ.
asts
«ճյուղ»
հ. անգլ.
ōst
«ոստ, ելունդ»
Մատենագիտություն
H. AG 482;
Աճ. ՀԱԲ 568-569
ՊԱԽԱՐԱԿԵԼ
(պահարկել)
«պախարակել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Արմատը թերեւս փոխառություն է իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պախարականք,
պախարակութիւն,
անպախարակելի
ՊԱՀԱԿ
(պարհակ)
««պահակ, պահապան» (պարհակ «բերդ»)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *pahrak
կազմված է նախորդ պահ բառի աղբյուր pahr-ից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պահակել,
պահակափող,
անպահակիլ,
տարապարհակ,
դառնապարհակ,
պահականոց,
պահակութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրթ.
pahrak
Մատենագիտություն
H. AG 217;
Աճ. ՀԱԲ 10-11
Տե՛ս նաեւ
ՊԱՌԱԿ
(-ի, -աց)
«կող, փարախ, խումբ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *parak
աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պառակիլ,
պառիկիլ,
պառկիլ,
պառկելիք,
պառակտել,
պառակտումն,
երկպառակ,
երկպառակել,
երկպառակութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
para
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 28
ՊԱՏԱՌ
II
«նենգութիւն»
Ստուգաբանություն (անստույգ)
ԲՀ-ի քննական հրատարակութեան մէջ՝ պատառեննենգութիւն (էջ 268) որ, թերեւս աղաւաղումն է պիտառութիւն բառի (էջ 423)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պատառեննենգութիւն
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։