Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 308 բառահոդված (էջ 20/31)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 479, սյունակ 1 Էջ 479
ՂԱԿԽՈՅԱԿ (ԲՀ) (ղակխորակ) «վաճառանոց» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ (կա նաեւ ղակբ «խոյակք» տարբերակը):
Էջ 483, սյունակ 1 Էջ 483
ՂՈՒՌՈՒԹԱՅ «խորհուրդ, ժողով»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թաթարական quritay
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 171
Էջ 501, սյունակ 1 Էջ 501
ՄԱԿՆՏԱԿ «խեցեղեն ըմպանակ կամ խոր» (ԲՀ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. maqnada
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 232
Էջ 501, սյունակ 1 Էջ 501
ՄԱԿՈՒՆ(ԱՏ) «ձախորդ, անհաջողակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 505, սյունակ 1 Էջ 505
ՄԱՅԶԵԼ «տեսնել, իմանալ, զգալ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *meigh- «առկայծել, թարթել, մութ, մփին» (անմիջական նախաձեւ՝ *g'h-ով տարբերակ)
Հազիվ թե որեւէ կապ ունենա հնդեւրոպական *meigh- «առկայծել, թարթել, մութ, մփին» արմատի՝ հնարավոր *g'h-ով տարբերակի հետ (հմմտ. մ. ն. գ. mickan «դիտել»)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. ն. գ.
mickan
«դիտել»
Էջ 506, սյունակ 1 Էջ 506
ՄԱ(Յ)ՍՏՈ «խորհրդական»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հ. ֆրանս. maistre
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 265
Էջ 508, սյունակ 1 Էջ 508
ՄԱՆԿ (-ի, -աց) (ՄԱՆԿ/Գ) «նենգություն, խորամանկություն. խորամանկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *meng- (անմիջական նախաձեւ՝ *mng-)
փոխատու լեզու՝ պ. mang «նենգություն, խորամանկություն»
Հաւանական փոխառութիւն իրանական աղբիւրից: Մանկ-ը կարող էր ինքնուրոյն կերպով գալ հնդեւրոպական *mng-ից (*meng-, որտեղից իրան. mang-ը) եւ բաղարկվել իրանական ծագման մանգ-ի հետ, եթե ռնգայինից հետո գ/կ-ի սովորական տատանում չէ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մանկաւոր, մանկաւորել, մանկաւորապէս, անմանկ, խորամանկ, խորամանկել, չարամանկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
mang
«նենգություն, խորամանկություն»
Մատենագիտություն
H. AG 191, 513; Աճ. ՀԱԲ 254
Էջ 522, սյունակ 1 Էջ 522
ՄԵՂՐ (-դու) «մեղր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *melit- «մեղր» որն ուներ նաեւ *medhu- զուգահեռ ձեւը
արմատից, որն ուներ նաեւ *medhu- զուգահեռ ձեւը. հմմտ. հուն. μέλι, լատ. mel, հ. իռլ. mil «մեղր»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մեղրախորիսխ, մեղրոդի, իշամեղու, մեղրամիս, մեղրամոմ, մեղրուցան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
μέλι
լատ.
mel
հ. իռլ.
mil
«մեղր»
Մատենագիտություն
H. AG 473; Աճ. ՀԱԲ 302; Ջահ. ՀԼՊ 181
Էջ 527, սյունակ 1 Էջ 527
ՄԻՍՏԵՌԻՈՆ (միստերիոն, միստեռիոն, միստոռոն, մեստրիոն, միստերիոն) «գաղտնիք, առեղծված, խորհուրդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. μυστήριον
Մատենագիտություն
H. AG 365; Աճ. ՀԱԲ 324
Էջ 528, սյունակ 1 Էջ 528
ՄԻՏՔ (-ի, -աց) «միտք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *med- «չափել» (անմիջական նախաձեւ՝ *mēd-)
«չափել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մտաբերել, մտածին, մտախաբ, մտաւոր, անմիտ, երկմտիլ, ծածկամիտ, բարեմիտ, զազանամիտ, կարճամիտ, թեթեւամիտ, խղճամիտ, միամիտ, պարզամիտ, մտագբաղ, մտածելակերպ, մտածողութիւն, մտային, մտածմունք, մտայնութիւն, մտապատկեր, մտավախ, մտավախութիւն, մտացիր, մտորում
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
μήδος
«միտք, մտադրություն, հոգու տագնապ»
լատ.
meditāri
«մտածել, խորհել»
հ. իռլ.
midiur
«դատողություն անել»
Մատենագիտություն
H. AG 474; Աճ. ՀԱԲ 325