Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՆԱԳԱՆ
«ուշացած, ուշ ժամանակ, երեկո»
Ստուգաբանություն (անստույգ)
թերեւս կազմված է ան- (<հ. -ե. *an- «վրա, վեր») նախածանցով՝ ագանիլ «օթեւանել, գիշերել» բայից: Ավելի քիչ հավանական է բխեցնել ագան «ժրաշան» բառից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անագանել,
անագանութիւն,
անագանավար,
անագանի
ԱՆԱԳՈՐՈՅՆ
(անագորոն, անագորուն, անագորովն)
«անգութ, անողորմ, դաժան, անխնայ, անմիտ»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *uer-
«սիրալիրություն, բարյացակամություն»
Կազմված է ան- ժխտականով՝ այլուր անհայտ *ագոր «գութ, ողորմածություն» արմատից: Վերջինիս համար կարելի՞ է արդյոք ենթադրել կապ գորով բառի կամ հնդեւրոպական *uer- «սիրալիրություն, բարյացակամություն» արմատի հետ:
ԱՆԱԳՈՒՄ
«մի տեսակ օդ կամ քամի»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *an-
«շնչել, շունչ, հողմ, քամի»
Ծագումն անհայտ է: Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *an- «շնչել, շունչ, հողմ, քամի» արմատի հետ:
ԱՆԱՂԱՓ
«եկեղեցական մի հագուստ (աղարողոն) կամ հագուստի պարագա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀνάλαβος
փոխատու լեզու՝ հուն. ἀναβολαιον
ἀναβολαιον > աղարողոն՝ աղավաղմամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 179
ԱՆԱՂԿ
«անժույժ, թույլ, անարի»
(բբ.)
Ստուգաբանություն (անստույգ)
աղկաղկ բառի ոչ կրկնավոր հիմքն է՝ ան- նախամասնիկով, որ այստեղ ունի ուժեղացնող իմաստ
ԱՆԱՄԵՍԻՏՈՆ
«ծիրանի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հունարեն ἀνα-
փոխատու լեզու՝ հունարեն μέσιτ-ոն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 179
ԱՆԱՌԿԵԼ
(անըրկել)
«զռալ»
Ստուգաբանություն (բնաձայն)
հ.-ե. արմատ՝ *(s)ner-g-
բնաձայնական արմատ
բնաձայնական կազմություն, որ հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *(s)ner-g- բնաձայնական արմատի հետ
ԱՆԱՍՍՈՐԱԿԵԼ
«խռովել կամ ընդդիմանալ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
կեղծ բառ՝ ստացված անազդակել > անաստակել բայաձեւի աղավաղմամբ
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 347
ԱՆԱՐԳԱՏ
«դիակ կամ անձրեւ»
(ԲՀ)
Ստուգաբանություն ()
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։