Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 1597 բառահոդված (էջ 20/160)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 117, սյունակ 1 Էջ 117
ԲԱ(Ն)ԴԱԿ (բադակ) «մաք, ռուպ, եփած թանձր պտղահիւթ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
բուն աղբիւրը չի հաւաստուած, որտեղից՝ վրաց. badagi, ուտ. badaq
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
badagi
ուտ.
badaq
Էջ 117, սյունակ 1 Էջ 117
ԲԱՆԴԱՐ I (բանտար) «վաճառաշահ քաղաք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. bandar
փոխատու լեզու՝ արաբ. bandar
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 406
Էջ 117, սյունակ 1 Էջ 117
ԲԱՆԴԱՐ II «մի պաշտօն (°)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պարսկերէն
պարսկերէնից
Էջ 118, սյունակ 1 Էջ 118
ԲԱՆՏ/Ղ (-ի, -ից) «բանտ, զնդան, դատապարտվածների արգելարան, կապանք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *band
փոխատու լեզու՝ ավ. banda «կապանք, շղթա»
փոխատու լեզու՝ պ. band «կապ, շղթա»
փոխատու լեզու՝ սողդ. βand «բանտ»
Փոխառութիւն իրանական աղբիւրից՝ *band: Հմմտ. ավ. banda «կապանք, շղթա», պ. band «կապ, շղթա», սողդ. βand «բանտ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բանտակալ, բանտական, բանտամուտ, բանտարան, բանտապետ, բանտարգել, բանտարկել, բանտարկութիւն
Մատենագիտություն
H. AG 117; Աճ. ՀԱԲ 410
Էջ 118, սյունակ 1 Էջ 118
ԲԱՇ (բարշ, -ի, փաշ) «ձիու եւ այլ կենդանիների պարանոցի մազափունջ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ մ. պ. barōša-
փոխատու լեզու՝ սողդ. βarš
փոխատու լեզու՝ մ. պ. buš
փոխատու լեզու՝ պ. buš, paš
Փոխառութիւն իրանական աղբիւրից. հմմտ. մ. պ. barōša-, սողդ. βarš (<*brša-), մ. պ. buš, պ. buš, paš, թելուգ. bušk:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաշահատ, երկայնաբաշ
Մատենագիտություն
H. AG 118; Աճ. ՀԱԲ 410
Էջ 118, սյունակ 1 Էջ 118
ԲԱՇԽ II (բաղշ, այլեւ բաշոր) (բաղշ, բաշոր) «խնկեղեգ, բաղշտակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրսկ. važax «կարդացված՝ važx»
Փոխառութիւն՝ պրսկ. važax (կարդացված՝ važx):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաշխստակ, բաղշտակ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 411
Էջ 118, սյունակ 1 Էջ 118
ԲԱՇԻՒՆ «կենդանական ձայն»
Ստուգաբանություն (բնաձայն)
Բնաձայն կազմութիւն:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 412
Էջ 118, սյունակ 1 Էջ 118
ԲԱԶԱՂ «ցնդաբանութիւն»
Ստուգաբանություն (բնաձայն)
Բնաձայնութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բազաղիլ, բազաղանք, բազաղումն
Էջ 118, սյունակ 1 Էջ 118
ԲԱՌԵՂ «պատատուկ դաշտային» (բարբառային)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhar- «ցցված բան» (անմիջական նախաձեւ՝ *bhar-s-, *bhor-s-, *bhr-s-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *bhar-s-, այլեւ՝ *bhor-s-, *bhr-s- (*bhar- «ցցված բան») արմատից:
Էջ 119, սյունակ 1 Էջ 119
ԲԱՍՈՒՑ (բրբ. բատոց, պատոց) «պատուհան. որմնախորշ, պատի դարակ»
Ստուգաբանություն ()
Աճառյանը (ՀԳԲ 176) համարում է պատոց-ի բարբառային ձեւ, բայց ՀԱԲ-ում (1, 418) այդ մասին չի խոսում
Մատենագիտություն
ՀԳԲ 176; ՀԱԲ 418