Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 871 բառահոդված (էջ 20/88)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 180, սյունակ 1 Էջ 180
ԴԱԼԱՓԻԼ «ահեղ, ահռելի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 182, սյունակ 1 Էջ 182
ԴԱՆԳ/Կ (-ի, -աց, ուշ՝ -ոյ) «փոքր մի կշռաչափ (մեկ քառորդ դիրհամ, փոքր մի դրամ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. dāng/k
փոխատու լեզու՝ պ. dāng/k
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դանգաշահութիւն, դանգարժեայ, դանգեկէս
Մատենագիտություն
H. AG 134; Աճ. ՀԱԲ 620
Էջ 185, սյունակ 1 Էջ 185
ԴԱՍՏ «ձեռք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. dast «ձեռք»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դաստածրել, դաստրութիւն, դաստաշարժ, դաստապրիկ, դաստափ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 626
Էջ 185, սյունակ 1 Էջ 185
ԴԱՍՏԱՉԱՔ «ծեծափայտ, ծեծի գաւազան»
Ստուգաբանություն (փոխառություն)
պարսկերէնից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած (dasta-čōb աղաւաղվա՞ծ)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 627
Էջ 186, սյունակ 1 Էջ 186
ԴԱՏ (-ի, -ից, հազվադեպ՝ -ու) «դատ, դատաստան, իրավունք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական dāt
հմմտ. մ. պ. dāt, հ. պ., ավ. dāta
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դատել, դատակնիք, դատապարտել, դատապարտիչ, դատավճիռ, դատարան, դատավետ, դատափետել, բռնադատել, դատողութիւն, քննադատել, դատական, դատապաշտպան
Մատենագիտություն
H. AG 136; Աճ. ՀԱԲ 629
Տե՛ս նաեւ
Էջ 186, սյունակ 1 Էջ 186
ԴԱՏԱՐԿ (-ի, -աց) (բրբ. դարտակ) «սնամեջ, պարապ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական dardag «դուրս քաշված, պոկված հանված, կորզված»
փոխառություն իրանական աղբյուրից՝ դրափոխությամբ. հմմտ. մ. պ. dardag «դուրս քաշված, պոկված հանված, կորզված»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դատարկաբան, դատարկաժամ, դատարկաձեռն, դատարկանալ, դատարկանձն, դատարկապորտ, դատարկութիւն, դատարկախոս, դատարկել
Մատենագիտություն
Vahman, AWN 261; Ջահ. None
Էջ 187, սյունակ 1 Էջ 187
ԴԱՐ II (-ի, -ից) «բարձրավանդակ, զառիվայր բարձրություն, հրվանդան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dher- «ցատկել, ոստնել» (անմիջական նախաձեւ՝ *dhər-)
իմաստի յուրահատուկ զարգացմամբ, ինչպես հունարենում... Թեեւ կա դարաւանդ, որ խոսում է ամբողջ կազմության հնարավոր իրանական ծագման մասին (հմմտ. band), բայց սա կարող է լինել բարձրաւանդակ տիպի կազմություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դարահոս, դարակ, դարափն, դարափոս, դարուփոս, դարափոյլ, դարափլակ, դարավէժ, դարաճակատ, դարաւանդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
θρωσμός
«բարձունք, դար»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 189, սյունակ 1 Էջ 189
ԴԱՐԻՄԵՆԻ (դարսենեկ) ««դափնի» (բբ)» (բարբառային)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Տե՛ս նաեւ
Էջ 189, սյունակ 1 Էջ 189
ԴԱՐՄԵՆԵԿ (դարսինեկ) ««ճկնի, դափնեվարդ» (բբ)» (բարբառային)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Տե՛ս նաեւ
Էջ 190, սյունակ 1 Էջ 190
ԴԱՓ (դաբ) «ձեռքի թմբուկ, դափ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. daf
Փոխառութիւն՝ իրանական աղբյուրից։ հմմտ. պ. daf
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դափել, դափիւն, դափումն
Մատենագիտություն
H. AG 138; Աճ. ՀԱԲ 642