Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 529 բառահոդված (էջ 20/53)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 302, սյունակ 1 Էջ 302
ԼՈՒԾ (-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -աց, -ից) «լուծ, կշեռքի թե, Կշիռ կենդանակերպ, զոյգ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ieu- «կապել» (անմիջական նախաձեւ՝ *iugo-)
բաղարկված լուծանել բայի արմատի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լծել, լծակ, լծակից, լծակռիւ, լծակցութիւն, լծաբարձ, լծընկեց, լծկան, լծորդ, եզնալուծ, ծանրալուծ, միալուծ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
yugá
հուն.
ζυγόν
լատ.
jugam
խեթ.
iuga
«լուծ»
Մատենագիտություն
H. AG 454; Աճ. ՀԱԲ 301; Pok. IEW 509
Էջ 304, սյունակ 1 Էջ 304
ԼՕԴԻԿ (լօթիկ, լօթակ, լութակ) «վերարկու»
Ստուգաբանություն (անստույգ)
թերեւս նաեւ օղիկ, ուղղելի՝ լօղիկ
Էջ 309, սյունակ 1 Էջ 309
ԽԱԼԱՅ «հարկատեսակ, գինեհարկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թյուրք-թաթարական խալան
Ավելի քիչ հավանական է արաբ. աղբյուրը. հմմտ. խալաթ:
Տե՛ս նաեւ
Էջ 309, սյունակ 1 Էջ 309
ԽԱԼԱՆ «թաթարական մի հարկատեսակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ալբ. galan
փոխատու լեզու՝ թրք. galəm
աղբյուրից. հմմտ. ալբ. galan, թրք. galəm:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 313
Էջ 311, սյունակ 1 Էջ 311
ԽԱՀՐԵԼ «այրել, խարկել, այրելով փչացնել (կերակուրը), փչացնել քանդել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
բուն աղբիւրը չի հաւաստուած
Էջ 311, սյունակ 1 Էջ 311
ԽԱՂ I (-ոյ, ուշ՝ նաեւ -ու, -ի, -ից) «խաղ, ծաղր, կատակ, թատրոն, երաժշտական մի ձայնանիշ, հող, շարժում, ընթացք, վազք, արշաւ, խայտալը»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kel- «քշել, արագ շարժել» (անմիջական նախաձեւ՝ *khl- (կամ *khəl-))
Կապ ունի՞ արդյոք խեթ. kalai «շարժել» բայի հետ։ Խաղալիք-ի խաղ-ը թերեւս կապուած է *(s)k(h)el- «ծռել, հենել, ծուռ» արմատի հետ, որտեղից կան մարմնի մասերի զանազան անուանումներ, որտեղից ծագում է խեղ արմատը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղալ, խաղալիկ, խաղալիք, խաղարար, խաղազուրկ, խաղատակ, խաղաց, արագախաղաց, ծանրախաղաց, բազմախաղաց, թատերախաղք, լարախաղացութիւն, խաղագնդակ, խաղաթուղթ, խաղամոլ, խաղասրահ, խաղատոմս, խաղարկութիւն, թղթախաղ, նարդախաղ, խաղտուտ, խաղտուտիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kaladati
«ստիպում է, քշում է, տանում է, համարում է»
ալբ.
gil
«բերել, տանել»
հուն.
κελλω
«ափ քշել (նաւը)»
հուն.
κολεα, κολια
«մի պար»
հուն.
κλονος
«իրարանցում, արագ շարժում»
հուն.
κλονεω
«քշել, արագ հալածել»
լատ.
celer
«արագ»
Տե՛ս նաեւ
Էջ 317, սյունակ 1 Էջ 317
ԽԱՊՈՒՆ «կամար»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրութիւն՝ խապունայարկ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խապունայարկ
Էջ 319, սյունակ 1 Էջ 319
ԽԱՐԱՃ «հարկ, գլխահարկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. harāj
Մատենագիտություն
H. AG 268; Աճ. ՀԱԲ 341
Տե՛ս նաեւ
Էջ 321, սյունակ 1 Էջ 321
ԽԱՐԽԱԼԵԼ (խարխարել, խարխլել, խարխիլ) (խարխուլ (խարխուր) «խարխուլ») «խարխլել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «պտտելով շարժել, ցատկել» (անմիջական նախաձեւ՝ *khr- (*khor-, *khər-)) *k/kh անցումով
թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *khr- (*khor-, *khər-) *k/kh անցումով *(s)ker- «պտտելով շարժել, ցատկել» արմատից։ Ինչպիսի՞ն է հարաբերութիւնը ուրարտ. harharšu «քանդել» բայաձեւի հետ։ Եթե ճիշտ է խար արմատի հնդեւրոպական ծագման վարկածը, ապա ուրարտ. բառը փոխառութիւն է հայերենից, մանաւանդ որ ունի -š- բայական տարրը, այլապես թերեւս գործ ունենք ուրարտերենից փոխառեալ ձեւի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարխալանք, խարխարիչ, խարխարումն, խարխարուն, անխարխար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kiráti
««ցանում է, շաղ է տալիս. գցում է, շպրտում է»»
հուն.
σκαίρω
««ցատկել, ցատկոտել»»
Էջ 322, սյունակ 1 Էջ 322
ԽԱՐՃ «ծախս, հարկ, խարաջ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. xarj
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարճել
Մատենագիտություն
Ղազ.-Ավ. ՄՀԲ 332
Տե՛ս նաեւ