Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՂԻ
(-ք, -եաց)
«աղիք, լար, գութ, ինքը»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *el-
«ծռել, թեքել»
(անմիջական նախաձեւ՝ *oliā)
հ.-ե. արմատ՝ *li-t
Այստեղ է նաեւ աղիճ «նրբաղիք» բառը: Կապ ունի՞ հնդեւրոպական *el- «ծռել, թեքել» արմատի հետ՝ *oliā>աղի, -եաց. հմմտ. լիտվ. laja «հովիտ, գոգավորություն», այլեւ՝ *li-t > գոթ. lious «մարմնի անդամ, ծնվածք, ծոց»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղեբախք,
աղեկէզ,
աղեխարշ,
աղեկոտոր,
աղեմատն,
աղեյարմար,
աղեպատ,
աղախարշանք,
աղապատանք,
աղիբար,
աղիկամի,
տասնաղի,
եաթնաղի,
քաղցրաղի,
նեղաղի,
փքաղի-ք,
աղեբախություն,
աղեխորով,
աղեկապ,
աղեկիզիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
laja
«հովիտ, գոգավորություն»
գոթ.
lious
«մարմնի անդամ, ծնվածք, ծոց»
ԱՂԻԱՅ
«աղյուս»
Ստուգաբանություն (անստույգ)
թերեւս աղիւս բառի սխալագրությունը:
ԱՂԻԲԱՐ
«?»
Ստուգաբանություն (անստույգ)
Սխալ կազմություն աղիք բառից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 129
ԱՂԻՄԱՅ
(եղամա)
«թելուկազգի մի խոտաբույս՝ Atriplex haliman L.»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. άλιμα
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 130
ԱՂԻՏԱՅ
(-ի, -ից)
«ղոշաբ, ռուպ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. ‘aqīda
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 130
ԱՂԻՒՍ
(-ոյ)
«աղյուս»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *lēu-
«քար»
(անմիջական նախաձեւ՝ *lēu-k-)
Անհավանական է Աճառյանի կարծիքը (ՀԱԲ 1, 130) բառի փոքրասիական ծագման մասին՝ ըստ Հեսիքիոսի ավանդած άλιφ «ժայռ» բառի, որի սկզբնաձեւն է αιγιลิφ (Chantraine DELG 1, 62): Քիչ հավանական է նաեւ ենթադրել բնիկ հնդեւրոպական ծագում՝ *lēu- «քար» արմատից (*lēu-k-՞):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղիւսագործ,
աղիւսաթի,
աղիւսեայ,
աղիւսակ,
աղիւսակերտ,
աղիւսապատ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 130;
Chantraine DELG 62
ԱՂԻՓ
(աղի-)
«թույլ, տկար, խախուտ, խարխուլ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *alp-
«փոքր, թույլ (՞)»
հետագա ձայնավորմամբ (-ի-ի վերականգնմամբ)
հետագա ձայնավորմամբ (-ի-ի վերականգնմամբ): Աճառյանը (ՀԱԲ 1, 131) նմանությունը համարում է պատահական՝ առանց նկատի առնելու ուշ ձայնավորման հնարավորությունը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զաղիփաղիփ,
աղիփուն,
ղաղիփումն,
աղիփուցանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
álpa, alpaka-
«փոքր, քիչ, սակավ»
լիտվ.
alpùs
«թույլ»
լիտվ.
alpti
«ուշաթափվել»
Մատենագիտություն
Աճառյանը (ՀԱԲ 131
ԱՂԻՓԱՏՈՍ
(ալիփատոս)
«հոգաբարձու»
(բբ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀλίπητος
ԱՂՀԱԿ
«հարկատեսակ՝ գոմահարկ, փարախահարկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թրք. agəl
փոխատու լեզու՝ թրք. hak
փոխատու լեզու՝ արաբ. haqq
կամ հայ. հա(ր)կ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 131;
Ս. Ավագյան, ՎԱԲ 25
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։