Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՆԾՈՂ
(անծոխ)
«կավատ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թերեւս ինչ-որ բայի (*անծել) -ող-ով դերբայական ձեւ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անծողութիւն
ԱՆԿԱՐՃ
(բբ)
(անուրճ)
«գոգ, ծոց, գիրկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԱՆԿԼԻԿ
I
«սնդիկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԱՆԿԼԻԿ
II
«շղարշ, մարմաշ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԱՆՁԻԱՆ(Ի)
(անձնի)
«մի ծառ, սոսի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԱՆՁՈՒԿ
(անձուկ), -ոյ, -ի, -աց
«նեղ, դժվարին, նեղ անցք, կիրճ, կարոտ, փափագ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *anghu-
«նեղ»
+կ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անձկ(ան)ալ,
անձկաբեկ,
անձկայլեաց,
անձկալի,
անձկութիւն,
անանձուկ,
բազմանձուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
anhú
«նեղ»
գոթ.
aggwus
հ. սլ.
azŭkŭ
«նեղ»
Մատենագիտություն
H. AG 420;
Աճ. ՀԱԲ 204;
Pok. IEW 42
ԱՆՁՐԵՒ
-ոյ, -ի, -աց
«անձրեւ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա հ.-ե. *g’heu- «թափել, լցնել, գոհել» արմատի հետ` *-ro կամ *-tro ածանցներով. պատահական պետք է համարել նմանութիւնը սեմական (եբր.) եւ քուշական (սոմալի) համանիշ ձեւերի հետ (հմմտ. Ջահ. ՀԼՊ 466):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անձրեւաբախ,
անձրեւածին,
անձրեւել,
երկնանձրեւ,
անձրեւաբեր,
անձրեւային,
անձրեւանոց,
անձրեւաչափ,
անձրեւոտ
ԱՆՁՐՈՒԿ
«մի փոքր ձուկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա հայ. ձու-կն բառի հնդեւրոպական նախաձեւի հետ:
ԱՆՆԱԿԻՆ
«՞»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ:
ԱՆՈՅՇ
II
(անուշ)
««ստացումն» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
նոյնն է անսուղ «ստացումն» բառի հետ՝ ձեռագրական աղաւաղմամբ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։