Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 97 բառահոդված (էջ 2/10)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 77, սյունակ 1 Էջ 77
ԱՍԵԻԱՆ «գլուխ» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
թերեւս ինչ-որ հատուկ անուան հասարակացում: Ս. գրքում կա Ասերիան Ղեւտացու անուն, բայց նախիմաստը չի տրուած: ԲՀ-ում կա նաեւ ասվերոտ «իշխան կամ գլուխ» բառը, որի առնչութիւնն ասեիան-ի հետ պարզ չէ:
Էջ 85, սյունակ 1 Էջ 85
ԱՐԱՑ «հայկական տոմարի 6-րդ ամիս»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
կազմված է ինչ-որ ար- արմատից՝ հգն. սեռ. -աց վերջավորությամբ: Կասկածելի է կապը ուրարտական Araza դիցանվան հետ
Էջ 88, սյունակ 1 Էջ 88
ԱՐԳԱԲ II «խոսք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ եբր.
հատուկ անվան ինչ-որ մեկնության հիման վրա կամ, թերեւս, աղավաղված
Էջ 97, սյունակ 1 Էջ 97
ԱՐՏՈՐԱԼ «շտապել, փութալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *der- (անմիջական նախաձեւ՝ *drā-) -որ ածանցով եւ հայերենին հատուկ դրափոխությամբ
-որ ածանցով եւ հայերենին հատուկ դրափոխությամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արտորնալ, ուշ-արտորցնել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dráti
«վազում է, շտապում է»
հուն.
εδραν
«վազել, փախչել»
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 35
Էջ 104, սյունակ 1 Էջ 104
ԱՒՐԻՈՐԴ (ուշ՝ -ի, -աց) (օրիորդ, որիորդ, ուրւորդ) «կոյս աղջիկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pō- «փոքր զաւակ, ձագ» (անմիջական նախաձեւ՝ *pōu-) աւր- արմատը
Թերեւս բաղադրութիւն աւր- (հնդեւրոպական *pōu- «փոքր զաւակ, ձագ» արմատից. հմմտ. հուն. παῦρος, լատ. parvus «փոքր») եւ -որդ (=որդի) բաղադրիչներով։ Ավելի քիչ հավանական է աւր-ը բխեցնել ուրարտ. euri «տեր» բառից (Ղափանցյան)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւրիորդութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
παῦρος
«փոքր»
լատ.
parvus
«փոքր»
Էջ 111, սյունակ 1 Էջ 111
ԲԱԺԱԲՈՒՆ ««իջումն» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
բաժաբումն (ինչ-որ *բաժաբել բայի՞ց), ինչպես գրված է ձեռագրերից մեկում
Էջ 113, սյունակ 1 Էջ 113
ԲԱՀՂԱԿ (պահղակ) «ինչ-որ գորգանման բան»
Ստուգաբանություն (փոխառություն)
իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը հայտնի չէ:
Էջ 115, սյունակ 1 Էջ 115
ԲԱՂՈՒՆ ««վշտերի պտուղ» (ԲՀ՝ «պտուղ վշտաց»)» (ԲՀ)
Ստուգաբանություն ()
ինչ-որ հատուկ անվան մեկնություն:
Էջ 117, սյունակ 1 Էջ 117
ԲԱՆՁԱՌ «ինչ-որ նիւթ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *bheng'h- «խիտ, գէր» (անմիջական նախաձեւ՝ *bhng'h-)
Անստոյգ բառ (*բանձ +առ?): Կապ ունի՞ արդեօք հնդեւրոպական *bheng'h-, *bhng'h- «խիտ, գէր» արմատի հետ
Էջ 117, սյունակ 1 Էջ 117
ԲԱՆՊՕՏ (բօնպօտին, բօնբօն) «պասպայիճ, բազմոտիկ (բոյս)»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ լատ. polypodium
փոխատու լեզու՝ ֆր. polypode
փոխատու լեզու՝ անգլ. polypody
լատ. polypodium-ի (ֆր. polypode, անգլ. polypody) հետ կապուած աղաւաղուած ինչ-որ ձեւ