Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 35 բառահոդված (էջ 2/4)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 232, սյունակ 1 Էջ 232
ԶԱՍՊ «լեռներում դիզված ձյուն»
Ստուգաբանություն (անստույգ)
կապ ունենա ամպ բառի հետ՝ -զ- սաստկականով
Զուգաբանություններ այլ լեզուներում
բրբ.
ամպուզամպ
«փոփոխական եղանակ»
Էջ 239, սյունակ 1 Էջ 239
ԶԻՍ (-ի, -աց, ուշ՝ նաեւ -ից, -ոյ) «ազդր, նավի նստարան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sed- «նստել» (անմիջական նախաձեւ՝ *si-zdo-) կրկնավոր կազմություն
հ.-ե. արմատ՝ *sed- «նստել» (անմիջական նախաձեւ՝ *sed-to-)
գ- նախածանցով բնիկ հնդեւրոպական կրկնավոր կազմություն։ Եթե հայերենում հնարավոր էր *dt>*tt>ստ փոփոխությունը, ապա հնարավոր է նաեւ նույն արմատից *sed-to- > *իստ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զստափոկ, զստիկ, զստոսկր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 96
Էջ 243, սյունակ 1 Էջ 243
ԶՈՒՍՊ I (զիսպ) «զուսպ, զսպված, ամփոփ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զսպել, զսպակ, զսպանակ, զսպանակատր, զսպօղակ
Էջ 276, սյունակ 1 Էջ 276
ԹՈՒՔ -ոյ «թուք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sp(h)-iēu- / *(s)t(h)iē-u- «թքել» (անմիջական նախաձեւ՝ *thu-ko-)
բնաձայնական արմատից. կարող է լինել անփոփոխ բնաձայնական կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թքել (թքնուլ), թքթքել, թքակոծ, թքալից, թուքընկալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ.
thūt-kāra
«բարձրաձայն թքելը»
հուն.
πτύω
«թքել»
Էջ 336, սյունակ 1 Էջ 336
ԽՇԽԹԵԼ «սփոփել, հոգալ» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
բաղադրյալ կազմություն՝ խշ-(ել) եւ խթել (խթի)
Էջ 367, սյունակ 1 Էջ 367
ԾՈՒԱՐ ««ծվարում, հավաքում, ամփոփում» (բրբ. ծուար «ծովախորշ»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *steuə- «խտանալ, գնդվել» (անմիջական նախաձեւ՝ *teuə-ro-)
Հազիվ թե ծ/թ հերթագայութեամբ (հմմտ. ծմրիլ/թմրիլ, ծոյլ/թոյլ) կապուած լինի հնդեւրոպական արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծուարիլ, ծուարատեղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
στυφρος
«մածուն, ստիպպ»
հուն.
στυφω
«թանձրացնել, գնդել»
Տե՛ս նաեւ
Էջ 440, սյունակ 1 Էջ 440
ՀԱՃ I -ոյ «բարեհաճ, հաճույք»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *sek- «հետեւել»
փոխատու լեզու՝ իրանական *hač
իրանական աղբյուրից՝ *hač (<հնդեւրոպական *sek- «հետեւել» արմատից՝ իմաստի փոփոխությամբ) (ըստ Մեյեի)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաճել(-ի), հաճոյ, հաճոյք, հաճոյակատար, հաճեցուցիչ, հաճութիւն, հաճութիւն, տհաճ, տհաճել, անձնահաճ, մարդահաճոյ, մտահաճոյ, ինքնահաճ, կամահաճ
Էջ 440, սյունակ 1 Էջ 440
ՀԱՄ- (հան-, հոմ-, հունաբան ձեւերում՝ ան-, ամ-) «միեւնոյն, համայն, ամբողջովին, շատ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական ham-
փոխատու լեզու՝ իրանական han-
թերեւս մասամբ խառնված բնիկ ձեւերի հետ, մասամբ՝ ձեւափոխված հուն. άμός-ի ազդեցությամբ: Իրան. եւ հուն. ձեւերը գալիս են հնդեւրոպ...
Բաղադրություններ եւ ածանցյալներ
համալսել, համաչափ, համապայծառ, համարձակ, համբարձումն, համբերել, համբերութիւն, համայն, հանդէպ, հանդիպիլ, հանդիսակ, հանուր, հանրական, ընդհանուր, հոմերամ, հոմազգի, հոմասեռ, հոմատոհմ, հոմատեսակ, հոմացել, հոմահայր, հոմիլ, ամփոփ, համազգեստ, համակարծիք, համակիր, համապատասխան
Էջ 445, սյունակ 1 Էջ 445
ՀԱՆԳՈՒՇ (յանկուշ) «զգոյշ, պարկեշտ, ամփոփ, կոկիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Թերեւս փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։
Էջ 445, սյունակ 1 Էջ 445
(Հ)ԱՆԳՐԵՃ «ամփոփում, սոթքում, քշտում»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ մ. պ. *ham-grēč
հմմտ. սակ. hamgrīt «հավաքել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգրիճել, հանկրիճել, յանկրիճել, հանկրիճաձե
Զուգաբանություններ այլ լեզուներում
սակ.
hamgrīt
«հավաքել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 38; Ջահ. ՀԼՊ 530