Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԳԱԶԳԱԶԻԼ
(գազգաթիլ)
«խորշել»
(ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Ծագումն անհայտ է։ Նույնը նաեւ գազաղել, գազգաղել՝ դ-ի եւ գ-ի շփոթմամբ։ Աճառյանը (ՀԱԲ 1, 499, 505) երկուսից գ-ով տարբերակներից բերում է գազգաթիլ-ը, դ-ով տարբերակներից գազգաղել-ը՝ սխալ մեկնությամբ՝ «խոշորել» (փխնկ. «խորշել»)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 499, 505
ԴԵՐՁԻԿ
(դերճուկ)
««շփոթ, խռով» (ԲՀ՝ «շփոթ կամ խռով կամ փարաջուն, որ է աւան»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ։
ԶԵՄԵՂ
(զեմուղ, զեմեղել)
«՞»
Ստուգաբանություն (անստույգ)
Երկաթագիր տ եւ մ տառերի շփոթությամբ առաջացած ձեւեր՝ փոխանակ զետեղ (զետեղել) ձեւերի:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 91
ԹԵՒԵԼԻԱ
«փոթորիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. θύελλα
Մատենագիտություն
H. AG 350;
Աճ. ՀԱԲ 178
ԹՄԻՐ
(թմբիր, թմուր)
«թմրած»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tem-
«շփոթված, թմրած»
(անմիջական նախաձեւ՝ *tēmiro-)
Բնիկ հնդեւրոպական` *tēmiro-` *tem- «շփոթված, թմրած» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թմրիլ,
թմրեցուցիչ,
թմ(բ)րություն,
թմ(բ)րական,
թմբաղեղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
támyati
«նվաղում է, թուլանում է, շնչահեղձ է լինում»
գ.
damisch
«խլացած, թմրած»
ռուս.
томить
«տանջել»
Մատենագիտություն
Pok. IEW 1063
ԹՈՀ(ԵՒ)ԲՈՀ
(թոխ(եւ)բոխ)
«ամայի, անմարդաբնակ, քաոս, խառնաշփոթություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ եբր. tōhū wa bohū
փոխատու լեզու՝ ասոր. tōh wə boh
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 194
ԹՈՄՆ
(թոմին (սեռ. ՞) «անշարժ»)
«թույլ, մեղկ, լքված»
(ԲՀ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tem-
«շփոթված, թմրած»
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *tem- «շփոթված, թմրած» արմատի հետ. հմմտ. հ. հնդկ. támyati «նվաղում է, թուլանում է, շնչահեղձ է լինում», հայ. թմիր. բնիկ հայկական ձեւը պետք...
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
támyati
«նվաղում է, թուլանում է, շնչահեղձ է լինում»
Տե՛ս նաեւ
ԺԽՈՐ
«ժխոր, խառնաշփոթ, աղմուկ. խառնաշփոթություն, խառնակ, շփոթ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժխորել,
ժխորումն,
ժխորտել
ԺԿՈՒԻԼ
«շփոթվել, շվարել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԻԴՈՍ
II
«ձեւ, արտաքին տեսք, կերպարանք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. είδος
շփոթությամբ ίδος-ի հետ՞
Մատենագիտություն
H. AG 350;
Աճ. ՀԱԲ 238
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։