Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 169 բառահոդված (էջ 2/17)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 82, սյունակ 1 Էջ 82
ԱՏԼՈՑԵԼ «աքսորել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 89, սյունակ 1 Էջ 89
ԱՐԷ «ունայն» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Կեղծ բառ, որ առաջացել է արեւունայ (արեօն) գլխաբառի աղաւաղումից
Մատենագիտություն
ԲՀ 351
Էջ 106, սյունակ 1 Էջ 106
ԱՔ -ի, -ից «ոտք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հյուսիսկովկասյան
փոխառություն հյուսիսկովկասյան աղբյուրից: «ոտքը հասնող զգեստ» (աքական բառի համար):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աքացի, աքացել, աքացելի, աքեացք, աքացիք, աքացանի, աք(ա)ցոտել, աքսոտի, աքսել, աքհան, շնակաքի, քառաքեաց, աք(ո)նմեջ, առաքել, աքական
Զուգաբանություններ այլ լեզուներում
արջ.
ak
բաբ.
akz
բաբ.
agg
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 368; Ջահ. ՀԼՊ 609
Էջ 114, սյունակ 1 Էջ 114
ԲԱՂ I «կից, հար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhendh- «կապել» (անմիջական նախաձեւ՝ *bhendh-la-) ածանցյալ ձեւ
Բաղ-ը գործածված է հատկապես հունաբան հեղինակների երկերում որպես նախածանց՝ փադ-ին զուգահեռ: Ծագումը չի պարզված: Մնացած վարկածներն ավելի անհավանական են. 1. բաղեղն-ի եւ հնդեւրոպական *bhel-eno- (թունավոր խոտերի նշանակում) հիմքի նմանությունը պատահական է: 2. բաղ-ի եւ փադ-ի նույնացումը որպես բարբառային հնագույն տարբերակներ կասկածելի է. պատահական պետք է համարել նմանությունը բյուրք. bār «կապել» արմատի հետ, եթե նկատի առնենք, որ հայ դ-ն նախապես ձայնորդային հնչում է ունեցել:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաղայք, բաղել, բաղբաղայք, բաղաբաղել, բաղբաղանք, բաղբաղել, անբաղայ, անբաղայապես, անբաղապես, անբաղադայ, կողբաղ, բաղեղն, բաղել, բառեղ, բարեխ, զբաղիլ, սբաղիլ, զբաղնուլ, զբաղանք, զբաղասեր, զբաղկոտ, ընդզբաղիլ, անզբաղապես, բազմազբաղ, զբաղայեղ
Էջ 124, սյունակ 1 Էջ 124
ԲԵՂԿԵԼ «նեղել, տառապեցնել. վշտակցել (՞)» (բբ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *bhel-eu- «խփել, թուլացնել, հիվանդացնել» հիմքի հետ՝ *bhel-u- > բեղզ, որից բարբառային խլացմամբ բեղկ (՞).
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
balwjan
«նեղել տառապեցնել, չարչարել» (՞)
Էջ 126, սյունակ 1 Էջ 126
ԲԵՐԱՆ (-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -աց) «բերան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bher- «սուր գործիքով գործել՝ ծակել, կտրել, ճեղքել» (անմիջական նախաձեւ՝ *bhereno-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բերանաբաց, բերանակապ, բերանապարիշտ, բերանացի, բերանաբացել, շնաբերան, սրաբերան, կիսաբերան, միաբերան, գայլաբերան, դաշտաբերան, ըմբերանել, *ընդբերանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
burnà
«բերան»
բուլղ.
berna
«շրթունք»
ալբ.
brime
«անցք»
մ. խոլ.
bern(a)
«ճեղք, բացվածք»
Մատենագիտություն
H. AG 429; Աճ. ՀԱԲ 442; Ջահ. ՀԼՊ 116
Էջ 136, սյունակ 1 Էջ 136
ԲՈՍՈՐ -այ «արիւն, արնագոյն, արնակարմիր, կարմիր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. βοσόρ
փոխատու լեզու՝ եբր. bāsərā
քաղաքանուն, որ հայ հեղինակների մեկնաբանութեամբ եւ բարկութեամբ` «...կարմրութիւն ձորձոց իւրոց ի Բոսորայ», ստացել է նշուած իմաստները։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բոսորաբուխ, բոսորած, բոսորակայլակ, բոսորային, բոսորատիպ, բոսորերանգեան, բոսորագեղ, բոսորագոյն, բոսորաներկ, բոսորավառ, բոսորափայլ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 473
Էջ 146, սյունակ 1 Էջ 146
ԳԱՂԱԿ «մահիճ» (ԲՀ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uel- «պտտել, դարձնել, շրջել» (անմիջական նախաձեւ՝ *ul-ak')
Եթե ճիշտ է ավանդված, ապա թերեւս բնիկ հնդեւրոպական է՝ *ul-ak' *uel- «պտտել, դարձնել, շրջել» արմատից եւ ձայնդարձով կապված է գողտ «մահիճ» (ԲՀ) եւ գողկ «մահիճ» (Մալխ. ՀԲԲ) բառերի հետ: Աճառյանը (ՀԱԲ 1, 504) կարծում է, թե կարող է լինել գահակ «օղ, լամբակ» բառի վրիպակը, բայց նա նկատի չի ունեցել գողտ եւ գողկ բառերը:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
vala-, valaka-
«կլոր, գերան»
հուն.
ελενη
«զամբյուղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 504
Տե՛ս նաեւ
Էջ 146, սյունակ 1 Էջ 146
ԳԱՂԱՓԱՐ ««կաղապար, նախատիպ, օրինակ, պատկեր» (նոր՝ «հասկացություն»)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *kal(a)pad
փոխատու լեզու՝ հուն. καλαποδιον
իրան. *kal(a)pad, հուն. καλαποδιον (կ > գ անցմամբ, որ տեղի չի ունեցել նույն ծագումն ունեցող կաղապար բառի մեջ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գաղափարել, գաղափարութիւն, նախագաղափար, նախագաղափարել, նախագաղափարութիւն, գաղափարաբանութիւն, գաղափարական, գաղափարակից, գաղափարանշան
Մատենագիտություն
H. AG 163, 354; Աճ. ՀԱԲ 504
Տե՛ս նաեւ
Էջ 156, սյունակ 1 Էջ 156
ԳԵՂՑԵԼ «?»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ