Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 94 բառահոդված (էջ 2/10)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 136, սյունակ 1 Էջ 136
ԲՈՎ -ոյ, ու, ուզ` -է, -աց «հնոց, քուրայ, բուրվառ, ձուլում, մետաղահալում, մետաղահանք, (փխբ.) փորձ, քննութիւն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhē/bhō- «տաքացնել, բովել, խորովել» (անմիջական նախաձեւ՝ *bhō-th-)
Բնիկ հնդեւրոպական` *bhō-th-` *bhē/bhō- «տաքացնել, բովել, խորովել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բովել, բովերէլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ
bāen
«շոգեխաշել, խորովել»
հ. վ. գ
bähen
«շոգեխաշել, խորովել»
հուն.
φώφω
«խորովել, տապակել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 473
Տե՛ս նաեւ
Էջ 184, սյունակ 1 Էջ 184
ԴԱՌԵԼ (դառեալ) «կծել, խայթել»
Ստուգաբանություն (անստույգ)
պատկերավոր կազմություն` դառնալ բայից
Զուգաբանություններ այլ լեզուներում
բրբ.
դառած
«կատաղած»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 624
Էջ 215, սյունակ 1 Էջ 215
ԵՂՆ -ին, -ինք, -անց «էգ եղջերու»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el- «գույնացույց» (անմիջական նախաձեւ՝ *elno-)
բխում է *elno- *el- գույնացույց արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղնոտն, եղնորթ, եղնիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
έλαφος
«եղջերու»
հուն.
ελλός
«մատաղ եղջերու» <*el-no-
լիտվ.
elnis
սլավ.
(j)elenь
ռուս.
олень
«եղջերու»
Մատենագիտություն
H. AG 442; Աճ. ՀԱԲ 22
Էջ 218, սյունակ 1 Էջ 218
ԵՌՄՈՍ (երմոս), -ի, -ից, -աց «բանահյուսվածք, երգ, տաղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. εἱρμός
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 32
Էջ 220, սյունակ 1 Էջ 220
ԵՐԱԿԱՆ «?»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստոյգ բառ («Կային աննուազ, բայց ի միոյ երական անձին» - Շնորհ. Տաղ.)
Էջ 220, սյունակ 1 Էջ 220
ԵՐԱՄԱՂ(Ի) (երամող) «տղայախումբ (?)»
Ստուգաբանություն (անստույգ)
Եթէ ճիշտ է երամող տարբերակը (Նարեկացի, «Տաղեր եւ գանձեր», 1981, էջ 89), որ կարող է կազմուած լինել *երամիլ «խմբուել» բայից, ապա երամաղ-ը երամող դերբայական ձեւի աղաւաղումն է
Էջ 225, սյունակ 1 Էջ 225
ԵՐԻՆՋ (-ոյ, -ու) «էգ հորթ, մատաղ կով, կով»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k'er- «գլուխ, եղջյուր, եղջերավոր անասուն» (անմիջական նախաձեւ՝ *k'rentio-)
հմմտ. հ. վ. գ. (h)rind «խոշոր եղջերավոր անասուն, տավար, եզ» (ըստ Պատրուբանյանի. մերժում է Աճառյանը, ՀԱԲ 2, 56, առանց հաշվի առնելու, որ *k'r-ով սկսվող նախաձեւի դեպքում *k'-ն կարող էր ընկնել, ինչպես k'l-ի դեպքում). (հմմտ. *k'luke-> լսել, *k'lu-ro> լուր)։ Ավելի քիչ հավանական է բխեցումը կենդանի նշանակող արմատից՝ որոջ բառի հետ միասին։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երնջ(ն)ակ, երիժնակ, իգատերնջնակ, իգատերնջայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
(h)rind
«խոշոր եղջերավոր անասուն, տավար, եզ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 56
Էջ 231, սյունակ 1 Էջ 231
ԶԱԿԱՏԻԼ (զատակիլ) «մոլագարվել, կատաղել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 237, սյունակ 1 Էջ 237
ԶԵՌԱՆԴ «մետաղի խարամ» (բբ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 241, սյունակ 1 Էջ 241
ԶՈՀ (-ի, -ից) «զոհ, ողջակեզ, մատաղ» (կրոն.)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *zōhr
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *zōhr.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զոհել (զոհեալ «մատաղամիս»), զոհանոց, զոհարան, զոհաւոր, զոհասէր, պատարագազոհ, մարդազոհ, կենդանազոհութիւն, բրագոհ, զոհաբերել, զոհաբերութիւն, զոհողութիւն, անձնազոհ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
zaotar
«քուրմ, զոհաբերող»
ավ.
zaoϑra
«զոհահեղուկ (եւ «զոհ»?)»
մ. պ.
zōr
«օրհնաջուր»
Մատենագիտություն
H. AG 151; Աճ. ՀԱԲ 103