Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 13 բառահոդված (էջ 2/2)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 733, սյունակ 1 Էջ 733
Տ(Ո)ՐՈՄԵԼ (տորորել) «տորորել, ճմռել»
Ստուգաբանություն ()
հ.-ե. արմատ՝ *der- «քերթել, ճեղքել, պատռել»
հ.-ե. արմատ՝ *ter- «պտտելով տրորել, շփել» իրանական միջնորդությամբ
Իմաստային առումով քիչ հավանական է բխեցումը հնդեւրոպական *der- արմատից, որից հայ. տոռ «կոշտուկ» եւ տեռ «շղարշ»։ Բավարար հիմնավորում չունի նաեւ միջնորդական (իրանական միջնորդությամբ) բխեցումը *ter- բառից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տրոսանք, տորոսանք, տրոր, տրորել
Տե՛ս նաեւ
Էջ 807, սյունակ 1 Էջ 807
-ԻՉ (-ուչ) «բրիչ, գրիչ, գործիչ, լուծիչ, ստեղծիչ, անյարուչ «չհարող, անմիաբան», ընկալուչ (հմմտ. ընկալիչ), թաքաւուչ, մաքրուչ, սրտառուչ, տեսուչ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kiā-hg *-k- + *-iā- նախորդող *-ī- կամ *-ū- (-ի-, -ու-) հիմքային ձայնաւորներով
Ծագում են հ.-ե. *kiā-hg (*-k- + *-iā-)` նախորդող *-ī- կամ *-ū- (-ի-, -ու-) հիմքային ձայնաւորներով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բրիչ, գրիչ, գործիչ, լուծիչ, ստեղծիչ, անյարուչ, ընկալուչ, թաքաւուչ, մաքրուչ, սրտառուչ, տեսուչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ.
которичъ
«կռվարար»
Էջ 814, սյունակ 1 Էջ 814
-ՐԻ «բերրի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-riyo- (անմիջական նախաձեւ՝ *-r(o)- + *-iyo-) բաղադրյալ ածանց
հ.-ե. արմատ՝ *-t-ro- կազմություններ
Նկատի ունենալով հիմքի հնդեւրոպական ծագումը՝ պետք է ենթադրել -րի ածանցի համար հնդեւրոպական աղբյուր՝ թերեւս *-riyo- (*-r(o)- + *-iyo-) բաղադրյալ ածանցը, որ բերրի-ի դեպքում պիտի դրվեր *bhere- տիպի հիմքի վրա (*bhere-riyo- > բերրի). սակայն հավաստի զուգահեռներ չկան: Կան *-t-ro-ով կազմություններ՝ *bher-tro «բերիչ, կրիչ, բերելու՝ կրելու միջոց», եւ կարելի էր ենթադրել *bher(e)tro > բերրի, բայց իմաստային անցումը բավարար չափով չի հիմնավորվում: