Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«պտուղ» որոնման արդյունք՝ 70 բառահոդված · Էջ 2 / 7
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 120, սյունակ 1 Էջ 120
ԲԱՐԱՆ ««բարիք» (ԲՀ)»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. bar «պտուղ, բարիք»
bar «պտուղ, բարիք» բառի -ān-ով հոգնակի
Էջ 122, սյունակ 1 Էջ 122
ԲԱՐՈՒՆԱԿ «խաղողի որթի պտղաբեր ճյուղ, ծառի ճյուղ, սարբինա, խենղակ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
Հավանաբար կազմված է բար «պտուղ» (հմմտ. բրբ. բարատու, բարել, բարելի, բարեղեն, բարոտ, բարաբավ, որոնց մեջ բար-ն ունի այդ իմաստը) եւ ունակ բաղադրիչներից։ Աճառյանը (ՀԱԲ 1, 420) կարծում է, որ «ոսկեդարյան» շրջանում բարունակ կազմություն չպետք է լինի, բայց այդպիսի խիստ հակադրությունը կասկածելի է, ինչպես ցույց է տվել Վ. Առաքելյանը (ՊԲՀ 1971, 1, 255-272)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 420; ՊԲՀ 255-272
Էջ 125, սյունակ 1 Էջ 125
ԲԵՂՈՒՆ I (<i>-ոյ</i>) «պտուղ, բերք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhel- «փչել, ուռցնել, բխել, հորդել, առատ լինել»
հմմտ. հայ. բեղմն, հուն. φαλλός, φάλης, առնանդամ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բեղնաւոր, բեղնաւորել, բեղնաւորութիւն, անբեղուն, անբեղնաւոր, տար(ա)բեղուն, բեղն, բազմաբեղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. բեղմն
հուն. φαλλός, φάλης «առնանդամ»
Մատենագիտություն
Pok. IEW 120
Էջ 125, սյունակ 1 Էջ 125
ԲԵՐ (<i>-բեր, -ոյ, -ի, -ից</i>) «բերում, բերելը, բերք, պտուղ, ծնունդ, ծննդաբերութիւն, երաժշտական մի խաղ»
Բնիկ հնդեւրոպական
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բերել, համբերել, բազմաբեր, դառնաբեր, հրամանաբեր, նորաբեր, մտաբերիլ, շահաբեր, անբեր, բարեբեր, խստամբեր, խստամբերութիւն, վշտամբեր, չարամբեր, բերրի
Նոր՝
աղետաբեր, անձրեւաբեր, արդիւնաբերական, արդիւնաբերութիւն, պտղաբեր
Էջ 126, սյունակ 1 Էջ 126
ԲԵՒԵԿՆ (պեւեկն, բեբեկ, բիբկան) (պեւեկն, բեբեկ, բիբկան) «բեւեկնի ծառի պտուղ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բեւեկնի
Էջ 141, սյունակ 1 Էջ 141
ԲՈՒՆՋ «բունճեռու պտուղ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bh(e)rem- «ցցվել, եզր, ծայր» (անմիջական նախաձեւ՝ *bh(e)remkio-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բունճի
Նոր՝
բունճենի
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. frons, frondis «բուստ, սաղարթ»
մ. ն. գերմ. brām «մոշի թուփ»
Էջ 146, սյունակ 1 Էջ 146
ԳԱՀՐՇԱԿ (հրշակ) «մի պտուղ (Մոկքի)»
Անստույգ (թերեւս)
թերեւս աղավաղված:
Տե՛ս նաեւ
Էջ 153, սյունակ 1 Էջ 153
ԳԱՒՍ (ուշ՝ գօս) «չոր, չորացած, անպտուղ»
Ծագումն անհայտ է (՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գաւսանալ, գաւսագոյն, գաւսական, գաւսութիւն, կիսագաւս
Էջ 180, սյունակ 1 Էջ 180
ԴԱԿԻԿ «տիխիլ, տիխլենու պտուղ»
Անստույգ (թերեւս)
կազմված է անծանոթ դակ արմատից` -իկ ածանցով
Էջ 193, սյունակ 1 Էջ 193
ԴԵՂՁ (դեղձան «դեղին») ««դեղձ (պտուղ)» («*դեղին»)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhel- «ծաղկել, կանաչել» (անմիջական նախաձեւ՝ *dhel-dhi-) արմատից (*dhal-ի կողքին, որտեղից՝ դալ, դալար)
այստեղից է նաեւ դեղձ «դեղին»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դեղձ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. դալ
հայ. դալար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 649