Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԲԱՂԷԶ
««?» (բաղէզութիւն բառում)»
Ստուգաբանություն ()
ՀՀ-ն բուն ձեւը համարում է բախած (բախածութիւն)։ Միջին ձեւն առկա է ԲՀ-ում՝ բաղած-ութիւն («վնասակարութիւն» մեկնությամբ), բաղէզ-ը եւ բաղած-ը պետք է համարել բախած-ի բարբառային տարբերակները:
ԲԱՐՈՒՆԱԿ
«խաղողի որթի պտղաբեր ճյուղ, ծառի ճյուղ, սարբինա, խենղակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Հավանաբար կազմված է բար «պտուղ» (հմմտ. բրբ. բարատու, բարել, բարելի, բարեղեն, բարոտ, բարաբավ, որոնց մեջ բար-ն ունի այդ իմաստը) եւ ունակ բաղադրիչներից։ Աճառյանը (ՀԱԲ 1, 420) կարծում է, որ «ոսկեդարյան» շրջանում բարունակ կազմություն չպետք է լինի, բայց այդպիսի խիստ հակադրությունը կասկածելի է, ինչպես ցույց է տվել Վ. Առաքելյանը (ՊԲՀ 1971, 1, 255-272)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 420;
ՊԲՀ 255-272
ԲՈՅՍԲՈՒՍԻԼ
««խառնակվել, խռովվել» (՞)»
Ստուգաբանություն (անստույգ)
եթե կապ չունի բոյս բառի հետ, ապա թերեւս պետք է ուղղել, ինչպես կարծում է Աճառյանը (ՀԱԲ 1, 476), խոյսխուսիլ։
Մատենագիտություն
ՀԱԲ 476
ԳԱԹԱՅ
«մի տեսակ խմորեղեն, գաթա»
ԳՄԵԼ
II
«պառկեցնել» կամ «քնեցնել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Իմաստի սովորական մեկնությամբ պետք է ուղղել գամել։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 567
Տե՛ս նաեւ
ԳՈԴԻ
(գօդի, գոթի)
««քոբոտ, ուրուկ» (բրբ. «թոյլ», «ծոյլ», «տկար»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Նմանությունը թյուրք. qotur «քոբ, քոբոտություն» բառի հետ պետք է համարել պատահական:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոդություն,
գոդենոց,
գոդատուն,
գոդետուն,
գոդեստան
ԳՈՀ
«գոհ, գոհունակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *duš-gōh
իրանական ծագման վկայություն պետք է համարել դժգոհ ձեւը, որ հավանաբար բուն իրանական կազմություն է (*duš-gōh °)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոհանալ,
գոհություն,
գոհագողություն,
դժգոհ,
դժգոհիլ,
գոհունակ,
գոհունակություն,
գոհացուցիչ,
ինքնագոհ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 358
ԶԱՒԵԼ
«սպառել» կամ «հրաժարվել»
(ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Պետք է ուղղել զրաւել, ինչպես կա նույն ԲՀ-ում «սպառել» կամ «հրաժարվել» բացատրությամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 85
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։