Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՇԼՆԻ
(հգն. շլին-ք)
«պարանոց, վիզ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *skel-
«ծռել»
(անմիջական նախաձեւ՝ *skhel-niio-)
այս արմատից կան մարմնի մասերի շատ ածանցներ, եւ «պարանոց» իմաստը հաճախ է արտահայտվել «ծռել» իմաստի միջոցով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շլնետակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
kulni
«կրունկ»
Տե՛ս նաեւ
ՇՈՒՇԱԿ
«պարանոց, վիզ, ծոծրակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
բուն աղբյուրը չի հավաստված
Տե՛ս նաեւ
ՊԱՐԱԶԱՆԻԼ
II
«ընդվզել, մարտնչել»
(ԲՀ` «ստամբակիլ»)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ամենայն հավանականությամբ պարանոցել «ընդվզել» բայի աղավաղված գրությունն է։
ՊԱՐԱՆՈՑ
(-ի, -աց)
«վիզ, նեղուց»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kuel-
«պտտվել, շրջվել»
հ.-ե. արմատ՝ *bheug-
«ծռել»
Կազմված է պարանիլ «դառնալ, հետ դառնալ» բայի ներգործական պարանել «դարձնել, շուտ տալ, շրջել» (պահպանվել է միայն բարբառներում) բայի հիմքից՝ -ոց վերջածանցով։ իմաստային այդ հարաբերությունն է առկա նաեւ լատ. collum «պարանոց» (*kuel- «պտտվել, շրջվել» արմատից), այլեւ հայ. բուկ (<հ.-ե. *bheug- «ծռել») բառերում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարանոցաբաղ,
պարանոցատանջ,
պարանոցուտ,
մերկապարանոց,
կարճապարանոց,
գեղեցկապարանոց,
լայնապարանոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
collum
«պարանոց»
ՎԻԶ
-ի
«վիզ, պարանոց»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վզան,
վզանոց,
ընդվզել,
կոկորդավիզ,
բարձրավիզ,
բարձրավզութիւն,
բրտավզութիւն,
խստավիզ,
վզկապ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
vaēz
ՈՒԼՆ
I
(ուղն, յուղն) (-ան, -անց)
(ուղն, յուղն)
«պարանոց» վիզ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el-
«ծռել, թեքել»
(անմիջական նախաձեւ՝ *olen-)
Բնիկ հնդեւրոպական` *olen-` *el- «ծռել, թեքել» արմատից, որից նաեւ ողն (տե՛ս)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուլնագեղութիւն,
ուլնափող
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 592
Տե՛ս նաեւ
ՈՒԼՆ
II
(ուղն) (-ան, -ունք)
(ուղն)
«մարգարտահատիկ, ուլունքահատիկ, վեգ, պարանոց, ոսկր, անրակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el-
«ծռել, թեքել»
(անմիջական նախաձեւ՝ *olen-)
Բնիկ հնդեւրոպական` *olen-` *el- «ծռել, թեքել» արմատից, որից նաեւ ուլն «պարանոց» եւ ողն (տե՛ս)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուլնախաղաց,
ուլունավաճառ,
յուռ(ու)թուլունք,
տապեղուլունք
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։