Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԳԱԹԱՅ
«մի տեսակ խմորեղեն, գաթա»
ԳՈԴԻ
(գօդի, գոթի)
««քոբոտ, ուրուկ» (բրբ. «թոյլ», «ծոյլ», «տկար»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Նմանությունը թյուրք. qotur «քոբ, քոբոտություն» բառի հետ պետք է համարել պատահական:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոդություն,
գոդենոց,
գոդատուն,
գոդետուն,
գոդեստան
ԺՊԻՏ
(ժմիտ, ժմբիտ)
«քմծիծաղ, ժպիտ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Նմանությունը հնդեւրոպական *gʷhemb- «ուրախ ցատկոտել» արմատի հետ պատահական պետք է համարել
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժպտիլ,
ժմտիլ,
ժմբտիլ,
ժպտումն,
ժպտական,
բարեժպիտ,
ժպտալից,
ժպտուն
ԼՈՒԿԱՍ
Ստուգաբանություն ()
Աճառյանը (ՀԱԲ 2, 302) հնարավոր է համարում բացատրել «հանկարծ, պատահմամբ» եւ դիտել որպես բաղադրություն՝ լուկ + ամ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 302
Տե՛ս նաեւ
ԽԱԴ
I
«մի տեսակ սուր (զենք)»
Ստուգաբանություն (փոխառություն)
իրանական աղբյուրից, եթե պատահական չէ կապը հ. հնդկ. khadgá- «սուր (զենք)» բառի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
khadgá-
«սուր (զենք)»
ԿԱՐԱԿՈՒՄ
«տիղմ, ցեխ, տղմուտ, ցեխոտ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ծագի իրանական որեւէ կորած բառից (հնդեւրոպական *kel-, *kāl- գույնանիշ արմատից. հմմտ. հ. հնդկ. kalká «կեղտ»)։ Պատահական է նմանությունը թյուրք. qara qum (թրք. kara kum) «սեւ ավազ» կապակցության հետ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kalká
«կեղտ»
թյուրք.
qara qum
«սեւ ավազ»
Տե՛ս նաեւ
ԿԷԶ
(կիզ-)
«կիզում, այրում»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
թերեւս պատահական է նմանութիւնը թիւրք.-թաթար. գəz «վառւել, բոցավառւել, կարմրել» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կիզող,
կիզելի,
կիզուց,
արեգնակէզ,
հրկէզ,
հրկիզել,
ածխակէզ,
արեւակէզ,
անկէզ,
դժոխակէզ,
ցրտակէզ,
երկնակէզ,
դիւրակէզ,
ողջակէզ,
ողջակիրել
ԿՌԱՒՆ
(կռտան), -ի, -աց
«կտուր, տանիք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Նմանությունը հ. սլ. krovo «կտուր, տանիք» բառի հետ պատահական է
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլ.
krovo
«կտուր, տանիք»
ՄԱՅԵԼ
«մայել, բառաչել (ոչխարի մասին)»
Ստուգաբանություն (բնաձայն)
հ.-ե. արմատ՝ *mei-
«բնաձայնական արմատ»
Բնաձայնական կազմություն, որի հիմքերը, թերեւս, հասնում են մինչեւ հնդեւրոպական շրջանը։ Քանի որ հնից չի ավանդվել, Աճառյանը (ՀԱԲ 3, 245) հայ. եւ հ. հնդկ. բառերի նմանությունը համարում է պատահական։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մայյիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
māyú-
«մայուն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 245
ՄԱՍԻՐ
(բբ)
«ուրախություն, բերկրանք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. masārra
Աճառյանը (ՀԱԲ 3, 264) նմանությունը համարում է պատահական եւ տալիս փոքր ինչ տարբեր մեկնաբանություն («masārr, որ հոգնակին է masarrat բառի», փոխանակ՝ «... որի հոգնակին է masarrat)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մասրել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 264
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։