Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՆՔԱՏ
«կարոտ, աղքատ, նվաստ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ank-
«հարկադրանք, անհրաժեշտություն»
-ատ ածանցով
արմատից՝ -ատ ածանցով (հմմտ. աղքատ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անքատանալ,
անքատիլ,
անքատութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἀνάγκη
«անհրաժեշտություն, հարկադրանք, տառապանք, կարիք, պահանջ»
կիմր.
angen
«կարիք, անհրաժեշտություն»
կոռն.
anken
«կարիք, անհրաժեշտություն»
Տե՛ս նաեւ
ԱՆՔՈՅԹ
«հանգիստ, խաղաղ, հանդարտ, ապահով, թաքուն, ծածուկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kēe-
«շարժ(վ)ել»
(անմիջական նախաձեւ՝ *kōi-)
եզակի է *kōi- > *քոյ անցումը
հ.-ե. արմատ՝ *han+*kōi-
«հաճելիորեն հանգստանալ»
(անմիջական նախաձեւ՝ *kōeio-)
հնչյունական անցումը պարզ չէ
կան վերականգնման դժվարություններ։ Եթե ան-ը ժխտական է, ապա քոյթ-ը թերեւս կարելի է կապել *kēe- «շարժ(վ)ել» արմատի հետ (այս դեպքում էլ եզակի է *kōi- > *քոյ անցումը)։ Եթե ան-ը ժխտական չէ, ապա անքոյթ-ը ծագմամբ կարող է համապատասխանել հանգիստ-ին, որ գալիս է *han+*kōi- (*kōeio-) «հաճելիորեն հանգստանալ» արմատից. այս դեպքում էլ հնչյունական անցումը պարզ չէ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անքութանալ,
անքոյթութիւն
Տե՛ս նաեւ
ԱՊԱՀԱՐԶԱՆ
(-ի)
«ապահարզան, ամուսնալուծություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ավ. apaharəzana
Մատենագիտություն
H. AG 104;
Աճ. ՀԱԲ 226
ԱՊԱՀԻՊԱՏ
(ապոհիպատ, ապուհիպատ, ապուհիպատ, ապուհիպատոն)
«փոխհյուպատոս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀπόύπατος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 226
ԱՊԱՀԻՊԱՏԻԿՈՍ
(ապոհիպատիկոս, ապպիհայատիկոս)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀπόὑπατικός
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 226
ԱՊԱՀԻՊԱՐՔՈՍ
«փոխհիպարքոս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀπόύπαρχος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապահիպարքոսութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 227
ԱՊԱՀՈՎ
«անվտանգ, վտանգազերծ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Հաւանաբար փոխառութիւն իրանական աղբիւրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յապահովանալ,
ապահովել,
յապահովանք,
ապահովագրել,
յապահովութիւն,
ապահովագրական,
ապահովագրութիւն,
ապահովաբար,
ապահովապէս,
անապահով,
անապահովութիւն
ԱՊԱՐԱՀ
(-ի, -ից)
(ապարախս, ապահար, ապառահ)
«դաշտան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. ābrāh
բաղադրութիւններում՝ «կղկղանք, թերութիւն»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապարահանոց,
ապարահնութիւն,
ապարահեղ,
յապարահեղանց,
ապահարել,
ապահարութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 230
ԱՌԱՔԻՆԻ
«քաջ, կտրիճ, առաքինի, բարեպաշտ, անբասիր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kuoi-
«արժեք, պատիվ»
(անմիջական նախաձեւ՝ *kuoi-nā-)
առ- նախածանցով
Հավանաբար կազմված է առ- նախածանցով` հնդեւրոպական *kuoi-nā- նախաձեւից, որ պահպանվել է քէն «նախանձ, ոխ» իմաստով, բայց առաքինի բառի մեջ կարող էր պահպանվել մի այլ` «արժեք, պատիվ» իմաստով, մանավանդ որ հնարավոր է քէն բառի իրանական ծագումը: Եթե -քինի- ձեւի ի-ն չի փոխվել (հմմտ. ներքինի), ապա հնարավոր է ծագումը հնդեւրոպական...
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առաքինութիւն,
առաքինանալ,
առաքինաբար,
առաքինաբան
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։