Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«չու» որոնման արդյունք՝ 289 բառահոդված · Էջ 2 / 29
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 53, սյունակ 1 Էջ 53
ԱՆԳԶ II (անգզ) «ունկ, կանթ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ank- «ծռել, թեքել»
անգզ «մի գիշատիչ թռչուն» բառի իմաստային մի զարգացումն է: Աճառյանը, (ՀԱԲ 1, 184) բխեցնում է պրսկ. angul(a), (angēla) «օղակ, կնճկամայթ» բառից, որի հնչյունական նման փոփոխությունը անհավանական է:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 184
Էջ 56, սյունակ 1 Էջ 56
ԱՆԵՐ II «անապատ, անմարդաձայն» ((ԲՀ))
Ծագումն անհայտ է (հավանաբար)
առնուած է Աստուածաշնչի Լիբանաներ (աներ Լիբանանու անուանումից, որով կոչուել է Անտիլիբանանը։
Էջ 57, սյունակ 1 Էջ 57
ԱՆԻԴ «մի թռչուն»
Ծագումն անհայտ է
Էջ 74, սյունակ 1 Էջ 74
ԱՌԹԵՐ «շնչերակ»
Անստույգ
Կեղծ բառ, որ ստացվել է առ եթերացն առնթեր կապակցության սխալ գրչությունից։
Էջ 77, սյունակ 1 Էջ 77
ԱՍԵԻԱՆ «գլուխ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս ինչ-որ հատուկ անուան հասարակացում: Ս. գրքում կա Ասերիան Ղեւտացու անուն, բայց նախիմաստը չի տրուած: ԲՀ-ում կա նաեւ ասվերոտ «իշխան կամ գլուխ» բառը, որի առնչութիւնն ասեիան-ի հետ պարզ չէ:
Էջ 77, սյունակ 1 Էջ 77
ԱՍԻԴ (արսիճ) «մի թռչուն՝ արագիլ(?)»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ հուն. άσιδα < եբր. xasīdā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 268
Էջ 77, սյունակ 1 Էջ 77
ԱՍՄԱԶՈՒՆ (ասմաճուն) «լուրջ (բաց կապույտ) շուշան, հիրիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. āsmānjunī < պրսկ. āsmāngūnī) (սխալ գրչութեամբ
սխալ գրչութեամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 269
Էջ 77, սյունակ 1 Էջ 77
ԱՍՈՂ «մի թռչուն՝ ասիդ»
Փոխառություն (թերեւս)
թերեւս փոխառեալ ասիդ բառի աղաւաղուած մի ձեւ
Էջ 79, սյունակ 1 Էջ 79
ԱՍՊՈՒՃԱԿ «կեռնեխների ընտանիքին պատկանող` սոխականման մի թռչուն»
Փոխառություն (թերեւս)
բայց իրանական բուն ձեւը չի աւանդուած:
Էջ 81, սյունակ 1 Էջ 81
ԱՍՐ (-աւ, -սու, -սունց, -սրոց, -սերբ) «բուրդ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pek'u- «բուրդ, ոչխար, անասուն» (անմիջական նախաձեւ՝ *pok'u-)
«բուրդ, ոչխար, անասուն» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասուեայ, ասուի, ասուեղ, ասրեայ, ասրաբեր, ասրեղէն, ասրավաճառ
Նոր՝
ասուեակ, ասուեղէն, ասրատակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. pásu «անասուն»
գոթ. faihu «ունեցվածք, կարողություն»
Մատենագիտություն
H. AG 421; Աճ. ՀԱԲ 282-283