Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԲՈՅՍ
-ոյ
«բույս, զարմ, սերունդ, ծնունդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bheu-
«աճել, բարգավաճել»
(անմիջական նախաձեւ՝ *bhou-ko-)
Աճառյանը -ս-ն համարում է ածանցական, մինչդեռ *u-ից առաջ *k-ն դառնում է ս։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բուսանիլ,
բուսաբեր,
բուսարձակ,
բուսուկ,
ընդաբոյս,
մոլաբոյս,
ընդվայրաբոյս,
մայրաբուսակ,
ինքնաբոյս,
բնաբոյս,
բարեբոյս,
առատաբոյս,
խոտաբոյս,
բուսարան,
բուսաբանական,
բուսաբանութիւն,
բուսականութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
φυτόν
«բույս, բողբոջ, զավակ, սերունդ»
ռուս.
билье
«բույս»
Մատենագիտություն
H. IF. Anz. 47;
Աճ. ՀԱԲ 470
ԳՈՅԻԲՈՒԱԿ
(գոյիբուսակ)
«հնդկական մի խունկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Փոխառություն իրանական աղբյուրից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
bōyāk
«բուրավետ, հոտավետ»
ԳՈՒՄԱՐՏԱԿ
(-ի, -աց)
«խումբ, բազմություն, բանակ, համախումբ, մարդարտաշար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. gumārtak
«լիազոր, հանձնակատար, կուսակալ»
Բաղադրություն՝ գումարտակել. -ակ-ի հանումով կազմվել են գումարտ, գումարտակական ձեւերը: Փոխառություն իրանական աղբյուրից, բայց մ. պ. gumārtak «լիազոր, հանձնակատար, կուսակալ» բառը իմաստով զգալիորեն տարբերվում է. ենթադրելի է սկզբնական այլ իմաստ, որ պահպանել է հայերենը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գումարտակել,
գումարտ,
գումարտակական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 592
Տե՛ս նաեւ
ԴԵՀԿԱՆ
«կուսակալ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական dēhkān
«գյուղապետ, կուսակալ»
փոխատու լեզու՝ ասոր. dahqānā
փոխատու լեզու՝ արաբ. dihqan
«գավառակապետ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դեհկանութիւն
Մատենագիտություն
H. AG 139;
Աճ. ՀԱԲ 647
ԵԹ
II
««գեղ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
Աճառյանը (ՀԱԲ 2, 7-8) գեղ-ը կարդում է գէգ «տարակույս» եւ միացնում եթէ-ին, եթիւ ձեւը՝ «տարակույսով, տարակուսական». հմմտ. եթէ «շաղկապ տարակուսական» (ԲՀ)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 7-8
ԵՂԵՒԻՆ
«եղեւնի (եւ, նմանութեամբ, այլ բոյսեր)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el-
«գունանիշ»
(անմիջական նախաձեւ՝ *eleu-)
որից ծագում են զանազան բուսական եւ կենդանական անուններ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղեւնի,
եղեւնափայտ,
եղեւնափայտեայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
սլավ.
*ëlovьcь
«գիհի»
(*el-eu>)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 18;
Pok. IEW 303
ԵՊԱՐՔՈՍ
(եպարխոս)
«կուսակալ, փոխարքա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. έπαρχος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եպարքոսական,
եպարքոսութիւն
Մատենագիտություն
H. AG 348;
Աճ. ՀԱԲ 27
Տե՛ս նաեւ
ԼՈՅՍ
(-ոյ)
«լոյս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *leuk'-
«լուսաւորել, լուսաւոր»
(անմիջական նախաձեւ՝ *leuk'o-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լուսաբեր,
լուսազարդ,
լուսակերպ,
լուսամուտ,
լուսանալ,
լուսատու,
լուսարան,
լուսաւոր,
լուսաւորիչ,
լուսածել,
ինքնալոյս,
մշտալոյս
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
roká-
«լոյս»
հուն.
λευκός
«լուսաւոր, փայլուն. սպիտակ»
լատ.
lūx
«լոյս»
կիմր.
llug
«փայլ»
ռուս.
луч
«ճառագայթ»
ԽԶՐԱԿ
(խզբակ ծաղիկ կապակցության մեջ` ըստ Ալիշանի «Հայբուսակ»-ի)
(խզբած)
«ըստ Ալիշանի «Հայբուսակ»-ի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. xazrā
«կանաչ»
Այս դեպքում ի՞նչ է նշանակում խզբած տարբերակը:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։