Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՃՈՒՌ
(աճուր, հաճուր)
«մի տեսակ վարունգ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. ‘ajūr
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 142
ԱՅՏ
«այտ, թուշ, ուռչելը»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *oid-
«ուռչել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
այտոյլ,
այտումն,
այտոյց,
այտշիլ,
այտուցումն,
այտուցակար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
οιδέω
«ուռչել»
Մատենագիտություն
H. AG 418;
Աճ. ՀԱԲ 172
ԱՆԱԳ
(-ի, -աց, ուշ՝ -ոյ)
«անագ, կլայեկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ խուռ. anagi
փոխատու լեզու՝ ակկադ. anāku
փոխատու լեզու՝ սումեր.
Ջահ. ՀԼՊ 425, այլեւ H. AG 300
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անագեայ,
անագել,
անագազօծ,
անագազօծել,
անագապղինձ,
անագագործ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 177
ԱՆԳԶ
I
(անգզ)
«գիշակեր մի թռչուն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ank/g-
«ծռել»
(անմիջական նախաձեւ՝ *ankulo-)
արմատից. հմմտ. հուն. αγκυλος «ծուռ, ծռակտուց», բոխ. Ա onkalam, Բ onkolmo «փիղ» (ըստ կնճիթի):
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
αγκυλος
«ծուռ, ծռակտուց»
բոխ. Ա
onkalam
«փիղ»
ըստ կնճիթի
բոխ. Բ
onkolmo
«փիղ»
ըստ կնճիթի
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 412
Տե՛ս նաեւ
ԱՆԿՈՒՌՈՒԹԻՒՆ
«հզորություն»
Ստուգաբանություն (անստույգ)
կազմված *կուռ (=կուռ «կռած») կամ անծանոթ կիռ արմատից՝ ան- (ոչ ժխտական) եւ -ութիւն ածանցներով։
ԱՆՋՈՐԱՆ
(անճորան, բրբ. օնջուռա)
««մի բույս»` թրք. ivdi (ըստ որոշ աղբյուրների՝ «ուսայի տերեւ»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ըստ որոշ աղբիւրների՝ «ուսայի տերեւ»
ԱՊԱԿԻ
(-ւոյ, -եաց)
((ապիկի), ապիկի «զնարակ»)
«ապակի, շիշ, սրվակ, բաժակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. apakēnak
փոխատու լեզու՝ սողդ. apakēnak
փոխատու լեզու՝ պ. ābgīna
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապակեգործ,
ապակեգործութիւն,
ապակատարագ,
ապակեղէն,
ապակեակ,
ապակէգործ,
ապակէգործութիւն,
ապիկած,
ապիկէգործութիւն,
ապիկեղէն,
ապակեայ,
ապակեփեղկ,
ապակէդուռ,
ապակեխիտ,
կրկնապակի,
ճենապակի
Մատենագիտություն
H. AG 103;
Աճ. ՀԱԲ 226;
Ջահ. ՀԼՊ 515
ԱՊՈՒՌ
I
«ավար, կողոպուտ, առասպելական կենդանի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան.
փոխատու լեզու՝ մ. պ. āpurtan
«կողոպտել»
իրանական աղբյուրից. հմմտ. մ. պ. āpurtan «կողոպտել»:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 238
ԱՊ(ՈՒ)Ռ
II
(-ի, -ից)
(ապուռ)
«կարթ»
Ստուգաբանություն (փոխառություն)
ԱՊՈՒՌԻՇ
«?»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ, որ ստացվել է ապուռ իշի «էշի հարկ» կապակցության՝ իբրեւ մեկ բառ ընթերցվելուց:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։