Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՒՏԱՐԻՏ
(օտարիտ, ոտարիտ)
«Փայլածու (մոլորակ)»
(աստղաբաշխական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. ‘utārid
Մատենագիտություն
H. AG 265;
Աճ. ՀԱԲ 616
ԲԼՁ
«տոփանք, սեռական գրգիռ, ցանկութիւն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhel-
«փչել, ուռցնել, բխել, հորդել»
(անմիջական նախաձեւ՝ *bhōldhi-)
o-ձայնդարձային ձեւ
արմատից. հմմտ. հայ. բեղմն «արական սերմ», հուն. φαλλός «առնանդամ», նորվ. böl «կտուց, սեռական գրգիռ»։ Իմաստով մօտ է հատկապես նույն արմատի՝ *bhlendh- ձեւից կազմված սլավ. ձեւերին՝ հ. սլավ. bleda, blesti bloždo, bloditi «մոլորվել, անառակություն անել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բղջախոհ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
բեղմն
«արական սերմ»
հուն.
φαλλός
«առնանդամ»
նորվ.
böl
«կտուց, սեռական գրգիռ»
հ. սլավ.
bleda, blesti bloždo, bloditi
«մոլորվել, անառակություն անել»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 117;
Աղայան, ԲՍՀ 48
ԳԱՅԹ
(գիթ-)
«սայթաքում, սխալ, մոլորություն, հանցանք, անկայունություն»
ԳՐԹԵԼ
«սայթաքեցնել, մոլորեցնել, խաբել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գրթիչ,
գրթի,
գրթցել,
գրթահարել,
գրթախաղաց,
գրթանալ
ԴՌՈՒՆ
(բրբ. դըռոն)
«մոլոր՝ pterodles»
Ստուգաբանություն (բնաձայն)
հ.-ե. արմատ՝ *dher-
(անմիջական նախաձեւ՝ *dher-s)
Բնաձայնական կազմութիւն, որ թերեւս կապուած է հնդեւրոպական *dher-s նախաձեւի հետ՝ *dher- բնաձայնական արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
drensō
««ճչալ» (կարապի մասին)»
գալլերենի՞ց
Տե՛ս նաեւ
ԵՌ
«եռում, եռացող բան, եռք, մարմաջ, բորբ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ers-
«եռալ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եռալ,
եռանդն,
եռանդնանալ,
եռանդնաբար,
եռանդնալից,
եռանդնոտ,
եռանդնումն,
սրտեռանդն,
ջերմեռանդ(ն),
զեռալ,
զեռուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
arsati
«հոսում է»
խեթ.
ahšaniia
«նախանձել, խանդել»
լատ.
errō, -are
«մոլորվել, թափառել»
գոթ.
airripa
«մոլորություն»
հ. սաքս.
irri
«զայրացած»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 30;
Pok. IEW 336
ԶՄԲԱՂ
(զմբադ)
«հոգս, մտատանջություն, վայելք (՞)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *al-
«թափառել, մոլորվել, հուզվել»
բաղկացած լինի զ- ածանցից եւ հնդեւրոպական ծագման (ը)մբ-ամբ- (ամբողջ բառում) եւ *ալ-*al- «թափառել, մոլորվել, հուզվել» բաղադրիչներից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զմբաղիլ
ԶՈՀԱԼ
(զօհալ)
«Երեւակ, Սատուրն (մոլորակ)»
(աստղաբաշխական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. zuhal
Մատենագիտություն
H. AG 265;
Աճ. ՀԱԲ 104
ԶՈՀՐԱ(Յ)
«Արուսյակ, Վեներա (մոլորակ)»
(աստղաբաշխական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. zuhra
Մատենագիտություն
H. AG 265;
Աճ. ՀԱԲ 104
ԽԱՂԱՏԻԼ
««մոլորվել, գայթակղվել» (՞)»
Ստուգաբանություն ()
Կազմված է խաղալ բայից` հուն. բնագրի παιζου բառի հին «խաղալ» իմաստի օրինակով:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
παιζου
«խաղալ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 321
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։